Ամերիկացի գիտնականները հայտնաբերել են երեխաների դեղորայքային թունավորման մեղավորներին

Ամերիկացի գիտնականները պարզել են, որ 2002-ից մինչև 2012 թվականը 63 հազար երեխա իր մաշկի վրա զգացել է դեղագործական արտադրության մեջ իրականացվող բացթողումների արդյունքը: Այս մասին հաղորդում է Lenta.ru-ն՝ հղում կատարելով ԱՄՆ Օհայո նահանգի ազգային մանկական հիվանդանոցի մամլո հաղորդագրությանը:

Այսպիսով, ԱՄՆ-ում յուրաքանչյուր 8-րդ րոպեին մեկ երախա իրեն ոչ անհրաժեշտ կամ սխալ չափաբաժնով դեղորայք է ստանում: Առավել հաճախ դա տեղի է ունենում ծնողների կամ խնամատար անձանց ինքնուրույն գործողությունների հետևանքով:

Առավել հաճախ դեղագործական սխալների զոհ են դառնում մինչև 6 տարեկան երեխաները, իսկ նման իրավիճակները հանդիպում են տանը կամ դպրոցում: Առավել տարածված սխալները կրկնակի չափաբաժնի կամ ծնողների մեղքով բացարձակապես սխալ դեղամիջոցների օգտագործումն է:


Շարունակությունը` http://www.tert.am/