Առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանի հրամանով` անվավեր են ճանաչվել իտալական արտադրության «Դոստինեքս» դեղահատերը, որոնք նախատեսված են անպտղության բուժման համար, նշանակվում են նաև կաթնարտադրությունը դադարեցնելու նպատակով և շվեյցարական հակաբիոտիկ Ռոցեֆին 1գ ներարկման լուծույթի դեղափոշին: Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնի
հետազոտությունը հաստատել է, որ արտաքուստ դրանք նման են իսկական դեղորայքին, սակայն առաջնային ու երկրորդային փաթեթավորումները և ներդիր թերթիկները կեղծված են: Դեղորայքը ներկրող Վիտալեքս ընկերությանը հարահնգվել է դադարեցնել դրանց շրջանառությունը և ապահովել հետհավաքը: