«Լյուքսերիա» ընկերությունը թխվածքաբլիթների և խմորեղենի արտադրությամբ զբաղվում է ավելի քան 5 տարի: Արտադրության այս ճյուղում աշխատելը շատ հետաքրքիր է և հաճելի: Այս ոլորտում կարևոր են ոչ միայն փորձն ու վարպետությունը, այլ նաև անհրաժեշտ է աշխատանքի մեջ դնել սեր, ջերմություն և դրական էմոցիաներ, որոնք պետք է կարողանաս փոխանցել խմորին: Խմորը շատ հետաքրքիր աշխատանքի առարկա է, այն դարձնում է աշխատանքդ ստեղծագործ, հանգստացնում է նյարդերը: Ինչպես գիտեք՝ հոգեբանները խմորն օգտագործում են թերապևտիկ նպատակներով, քանի որ խմորի հետ շփումը մարդկանց վրա բուժիչ ազդեցություն է ունենում: Մենք
Ցանկանում ենք Ձեզ հետ կիսվել խմորի պատրաստման որոշ գաղտնիքներով.
- Փափուկ և փքված խմոր ստանալու համար, շատ կարևոր է, որպեսզի ալյուրն օգտագործելուց առաջ լավ մաղվի,
- Կարկանդակների խմորի մեջ խորհուրդ է տրվում օգտագործել կարտոֆիլի օսլա,
- Խմորի մեջ կաթից բացի խորհուրդ են տալիս օգտագործել կես բաժակ հանքային ջուր,
- Այն տարածքում, որտեղ խմոր է հունցվում, չպետք է միջանցիկ քամի լինի,
- Որպեսզի խմորը ստացվի բարձր և հավասարաչափ, անհրաժեշտ է թխել մարմանդ կրակի վրա,
- Խմորիչ պարունակող խմորներ պատրաստելիս՝ բոլոր բաղադրիչները պետք է լինեն տաք կամ սենյակային ջերմաստիճանի, իսկ հեղուկները 30-35°C,
- Խմորի մեջ շաքարավազի ավելցուկի դեպքում, այն ավելի արագ է կարմրում, հաճախ նույնիսկ վառվում է,
- Եթե ցանկանում եք, որ խմորը լինի ավելի նուրբ և փխլվող, մեջը գցեք միայն ձվի դեղնուցը,
- Փակ կարկանդակների վրա քսում են հարած ձու, կաթ կամ շաքարաջուր, որպեսզի խմորի վրա փայլող շերտ առաջանա,
- Որքան խմորի մեջ շատ է յուղը և քիչ ջուրը, այքան խմորն ավելի փխրուն է դառնում,
- Բարակ խմոր ավելի հեշտ է բացել, եթե գրդնակի վրա քաթանե մաքուր կտոր փաթաթեք,
- Եթե խմորը շատ թաց է ստացվել, ապա այն գլորեք յուղաթղթի վրա,
- Փխրուն խմորով թխվածքաբլիթները ֆորմաներից պետք է հանել միայն սառչելուց հետո,
- Եթե խմորի մեջ չամիչ պետք է լցնեք, նախապես այն թավալեք ալյուրի մեջ,
- Եթե խմորն արդեն հասունացել է, սակայն ջեռոցը պատրաստ չէ, այն ծածկեք թրջած թղթով՝ հեռացելով ջրի կաթիլները,
- Տաք վիճակում խմորեղենը կտրատել խորհուրդ չի տվում, խիստ անհրաժեշտության դեպքում դանակը թրջեք եռացրած ջրի մեջ, արագ չորացրեք և կտրատեք,
- Եթե խմորը տապակի վրայից դուրս չի գալիս, այն հանում են կոճի թելով: