"ԼՅՈՒՔՍԵՐԻԱ" ընկերությունը հիմնադրվել է 2008 թ.: Ընկերությունը շուկա մուտք գործեց ճգնաժամի պայմաններում, երբ փակվում էին բազմաթիվ ձեռնարկություններ, կրճատվում աշխատատեղեր: Իր բարձր որակի, բնականության շնորհիվ այն ոչ միայն կարողացավ հաղթահարել խոչընդոտները, գոյատևել շուկայում ստեղծված դժվարին պայմաններում, այլ նաև ընդլայնեց արտադրությունը, ապրանքատեսականին, ստեղծեց նորանոր աշխատատեղեր, շահեց սպառողների համակրանքն ու վստահությունը:
Լյուքսերիա ընկերությունը արտադրում և տեղական շուկայում իրացնում է
- Խմորեղեն (Միկադո, Իդեալ, Սնիկերս, Ռուլետ, Էսկիմո և այլն),
- Թխվածքաբլիթներ (Անուշահաց, Կեքս, Կրուասան, Ֆրանս, Քուքիզ, Ջեմմի, Ժիզել և այլն),
- Տորթեր (Սենատոր, Լյուքսերիա, Քրիզանթեմ և այլն),
- Շերտավոր խմոր
Որոնց շարքում նաև նորույթներ հայկական շուկայի համար, ինչպես օրինակ՝
1. Ջնարակապատ միջուկով անուշահացեր՝ Ջեմմի
2. Ջնարակապատ ելակի միջուկով թխվածքաբլիթներ Քուքիզ
3. Զեֆիրով ջնարակապատ թխվածքաբլիթներ
4. Միջուկով ջնարակապատ զեֆիր
5. Ժիզել և այլն:
Ընկերության առաքելությունը սպառողներին առանց քիմիական հավելումների և առանց բարելավիչների, բնական արտադրանքի իրացումն է՝ մատչելի գներով: Այս առաքելությունն իրականացնելու նպատակով բարձր որակավորում ունեցող մասնագետները, տեխնիկապես հագեցած սարքավորումների միջոցով, արտադրում են բարձրորակ արտադրանք, որն անընդհատ ենթարկվում է լաբորատոր վերահսկողության: Որակի կառավարումն ու վերահսկողությունը մեր հաջողության ամենամեծ գրավականն են: Լյուքսերիան իր արտադրանքի որակն ապահովում է նաև գործընկերների ճիշտ ընտրությամբ: Այնպիսի հեղինակավոր ընկերություններ, ինչպիսիք են Կաթնառատ, էլնոր, Սովրանո, Արզնի ընկերությունները, ապահովում են մեր արտադրանքի բնական հումքը: Լյուքսերիան նաև մեծ ուշադրություն է դարձնում իր արտադրանքի թարմությանը, առաքման կատարելագործված համակարգի շնորհիվ ընկերությունն ապահովում է թարմ արտադրանքի մշտապես առկայությունը վաճառակետերում:
Ընկերությունը փորձում է անընդհատ ընդլայնել տեսականին, կատարելագործել սարքավորումները, քայլել ժամանակին համընթաց: Այդ նպատակով մասնակցել է մի շարք ցուցահանդեսների, ինչպես օրինակ՝ Լոգոս Էքսպո Մանկության աշխարհ հեղինակավոր ցուցահանդեսները և այլն: