Լյուքսերիա ընկերությունը պարբերաբար թարմացնում է իր տեսականին՝ շուկային ներկայացնելով նոր ապրանքատեսակներ: Վերջին նորույթները շուկայում ընկերության «Ֆուրշետ» և «Ռուլետ» խմորեղեններն են:
Լյուքսերիա «Ֆուրշետն» իրենից ներկայացնում է փոքր չափի խմորեղենների ասսորտի, որոնք կզարդարեն Ձեր ֆուրշետի սեղանը: Այս խմորեղենները ոչ միայն շատ համեղ են, այլ նաև ունեն հարմարավետ փաթեթավորում, ինչը կհեշտացնի Ձեր սեղանի ձևավորման աշխատանքները:
Հետաքրքիր տեղեկատվություն. Ֆուրշետ բառը ֆրանսերենից թարգմանաբար նշանակում է «պատառաքաղ», այսինքն ֆուրշետի սեղանի բոլոր ուտեստները նախատեսված են պատառաքաղով կամ
ձեռքով վերցնելու համար, առանց ափսե օգտագործելու: Ֆուրշետի սեղանի հիմնական գաղափարը տարածքի խնայումն է և մարդկանց շփումն ավելի անմիջական դարձնելը, քանի որ ավանդական սեղանի դեպքում մարդիկ կարողանում են շփվել միայն մոտ նստած հյուրերի հետ: Ֆուրշետի ժամանակ ընդունված է մատուցել ալկոհոլային և ոչ ալկոհոլային խմիչքներ, պանրի և երշիկեղենի տեսականի, փոքրիկ բուտերբրոտներ, տարտալետներ, կանապեներ և այլն: Ֆուշետի ժամանակ նաև ընդունված է մատուցել մրգի և բանջարեղենի լայն տեսականի՝ կտրատված վիճակում: Սակայն ֆուրշետի անբաժան մասը քաղցրավենիքն է և խմորեղենները, որը կարող եք լրացնել Լյուքսերիա «Ֆուրշետով»:
Լյուքսերիա «Ռուլետը» 5 տեսակի խմորեղեններ են, որոնք պատրաստված են եփածկաթով կրեմով՝ զարդարված գետնանուշով, կոկոսի քերուկով, քերած շոկոլադով: Ձեռք բերելով Լյուքսերիայի ռուլետները, դուք կունենաք Ձեր սեղանին բազմատեսակ խմորեղեններ՝ համեղ և գեղեցիկ ձևավորմամբ:
Ձեզ ենք ներկայացնում ռուլետի հետաքրքիր բաղադրատոմս: Բանանով ռուլետ՝ չիզքեյքի միջուկով.
Բաղադրիչներ՝
Բանանով խմոր. ½ բաժակ ալյուր
1թ.գ. փխրեցուցիչ
1թ.գ. սոդա
4 ձվի դեղնուց
1 թ.գ. վանիլ
1/3 բաժակ+1/2 բաժակ շաքարավազ
½ բաժակ հարած բանան
4 ձվի սպիտակուց
¼ բաժակ շաքարի փոշի
Չիզքեյքի միջուկ. 1 տուփ սերուցքաին պանիր
½ բաժակ շաքարավազ
1 ձու
1ճ.գ. կաթ
1թ.գ. վանիլ
Պատրաստման եղանակը՝
Տապակի վրա քսել կարագ, վրան դնել յուղաթուղթ, կրկին քսել կարագ: Ջեռոցը տաքացնել 375°: Թասի մեջ հարել սերուցքային պանիրն ու շաքարավազը, ավելացնել ձուն կաթը և վանիլը, հարել մինչև լուծվեն բաղադրիչները, քսել տապակի վրա և թողնել:
Խմորը պատրաստելու համար փոքր չափի թասի մեջ հարել ալյուրը սոդան և փխրեցուցիչը: Ապա միջին չափի թասի մեջ հարել ձվի դեղնուցը վանիլի հետ՝ ցածր արագությամբ, մինչև ստացվի լիմոնի գույնի զանգված, ապա ավելացնել 1/3 բաժակ շաքարավազը և լավ հարել, ավելացնել բանանի պյուրեն և հարել: Առանձին տարրայի մեջ հարել ձվի սպիտակուցը, ապա աստիճանաբար լցնել ½ բաժակ շաքարավազը և լավ հարել: Բեզեյի վրա աստիճանաբար ավելացնել ձվի դեղնուցով պատրաստված զանգվածը, ապա լցնել ալյուրը և հարել: Խմորը տարածել կրեմով պատված տապակի վրա և թխել 15-20 րոպե:
Ջեռոցից հանելուց հետո վրան շաղ տալ շաքարի փոշին և խմորը տեղափոխել սրբիչի վրա: Զգուշությամբ հեռացնել յուղաթուղթը և խմորը կլորացնել՝ տալով ռուլետի տեսք: Թողնել սառնարանում մինչև պնդանա և մատուցել:
Բարի ախորժակ: