Ինչ է պետք-6 բաժնի համար
200 գրամ կաթնաշոռ
250 գրամ դդում
0.5 բաժակ մաննի փոշի
1 բաժակ կաթ
2 հավկիթ
1/2 բաժակ շաքարավազ
3 թեյի գդալ սերուցքային կարագ
Աղ`ըստ ճաշակի
Ինչպես պատրաստել
Ջեռոցը տաքացնել 180 °С-ի տակ: Կաթը լցնել կաթսայի մեջ, եռացնել, դանդաղ լցնել մաննի փոշին: Խառնելով եփել 3 րոպե:
Դդումը մաքրել, խորանարդիկներով կտրատել եւ սերուցքային կարագի մեջ խառնելով` խարկել 7 րոպե: Թողնել` հովանա: Ավելացնել մաննի շիլան, կաթնաշոռը, ձուն, աղը եւ խառնել:
Պատրաստված զանգվածը լցնել ջեռեփուկի տարաների մեջ ու դնել ջեռոցը: Ցանկության դեպքում կարելի է վրան կարագ քսել: Եփել 30 րոպե:
Բարի ախորժակ