Կանաչ ոլոռով և հավով ապուր երեխաների համար

Ինչ է հարկավոր

  • Տնական հավ
  • Սոխ
  • Կարտոֆիլ
  • Գազար
  • Կանաչ ոլոռ
  • Թարմ կանաչի

Ինչպես պատրաստել

Հավի կաշին հեռացնել, որպեսզի արգանակը յուղոտ չլինի եւ խաշել:

Եթե ապուրը մինչև երեք տարեկան երեխայի համար է, ապա առաջին ջուրը, որի մեջ եփել եք  հավը, պետք է թափել:

Կարտոֆիլը կտրատել մանր խորանարդիկներով և լցնել արգանակի մեջ:

Եփած հավի միսը կտրատել, որպեսզի փոքրիկը հեշտությամբ ծամի և ավելացնել արգանակին:

Ոլոռը լվանալ հոսող սառը ջրի տակ և լցնել ապուրի մեջ:

Սոխն ու գազարը մանր կտրատել, թավայի մեջ, ավելացնել մի փոքր հավի արգանակ և շոգեխաշել 5 րոպե, որից հետո տեղափոխել կաթսայի մեջ:

Մատուցելիս ավելացնել թարմ մանր կտրատած կանաչի:

 

Բարի ախորժակ