Հնդկուհին ծննդաբերել է երկգլխանի երեխա (տեսանյութ)

Հնդկաստանի Սոնիպատ քաղաքի բնակչուհիներից մեկը՝ 28-ամյա Ուրմիլա Շարման, լույս աշխարհ է բերել երկգլխանի երեխա, մինչդեռ հղիության ամիսներին բժիշկը նրան հայտնել է, որ կինը զույգ է ունենալու։

 

Ինչպես նշում է Daily Mail-ը, ենթադրվում է, որ ուլտրաձայնային հետազոտության որակը բավարար չի եղել, և բժիշկը, տեսնելով 2 գլուխ, եզրակացրել է, որ կնոջ արգանդում զույգ պտուղներ են։

Աղջիկ երեխան, որին դեռևս անուն չեն տվել, ծնվել է կեսարյան հատման միջոցով և կշռում է 3.4 կգ։ Բժիշկները նշել են, որ նրա ողջ մնալու շանսերը քիչ են։ Այնուհանդերձ, նրանք անում են հնարավոր ամեն բան երեխային փրկելու համար։

tert.am