«Երկուսով փոքրիկի հետ» ներդաշնակ զարգացման խմբակ 2-5 և 5-8 և 8-12 տարեկան բոլոր երեխաների համար

Խմբակ կարող են հաճախել բոլոր երեխաները` անկախ վարքի, հուզական և իմացական ոլորտի խնդիրներից: Մեր մասնագետները կօգնեն ապահով միջավայրում հաղթահարել այդ դժվարությունները: Երեխաների հետ կիրականացվեն զարգացնող խաղեր, արտթերապիա, հեքիաթթերապիա, ավազաթերապիա, ակտիվ վարժանքներ և այլ հոգեբանամանկավարժական մեթոդներ: 

Երեխաների ծնողներին կտրամադրվեն մեթոդական նյութեր, բրոշյուրներ, որոնք կօգնեն ճիշտ մոտեցումներ

կիրառել և նպաստել երեխայի ներդաշնակ զարգացմանը նաև տանը: 

Մեր խմբակը կօգնի` 
- հաղթահարել առկա հոգեբանական խնդիրները, 
- զարգացնել երեխայի ինքնուրույնությունը, ինքնավստահությունը, շփման կարողությունը, 
- վաղ ինտեգրում ապահովել տարբեր կարողություններով ապրող հասարակությանը, 
- զարգացնել երեխաների իմացական և հուզակամային ոլորտը, 
- խթանել հետաքրքրություններն ու ընդունակությունները, 
- ապահովել արդյունավետ ժամանց,

- սեր առաջացնել երաժշտության և գրականության հանդեպ, 
- անհրաժեշտ գիտելիքների պաշար ձևավորել, 
- ձևավորել ակտիվ, նախաձեռնող, արժանապատիվ քաղաքացի: 

Մեր կենտրոնը հագեցած չէ վառ գույներով, գերժամանակակից ու գրավիչ խաղալիքներով: Մենք առաջարկում ենք լիարժեք մասնագիտական աջակցություն, խաղի ժամանակ շփում բնական նյութերի հետ: 

Մեր նպատակն է խթանել երեխայի ներդաշնակ զարգացումը և զերծ պահել նրան ժամանակակից տեղեկատվական տեխնոլոգիաների վնասակար ազդեցությունից: 

Խմբերը գործելու են փետրվարի 1-ից: Խմբում երեխաների առավելագույն քանակը 6 հոգի է: Խմբակները գործելու են շաբաթական 2 օր` 2 ժամ տևողությամբ: Անհրաժեշտության դեպքում հնարավոր է ավելացնել հանդիպումների քանակն ու տևողությունը: 

Մեկ ամսվա վճարը կազմում է 15.000 դր., մեկ այցելությանը՝ 2.500 դր.: 

Գրանցվելու և լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել 010 58 48 38 կամ 093 062 063 հեռախոսահամարով: 

Տեղեկացրու նաև ընկերներիդ և բարեկամներիդ :)

«Երկուսով» հոգեբանական մասնագիտացված կենտրոն
Մոսկովյան 21, բն. 5 (անմիջապես Մոսկովյան և Տերյան փողոցների խաչմերուկում)