Կաթնառատ ընկերությունը հիմնադրվել է 2009թ.-ին: Գործարանը տեղակայված է Լոռու մարզում` Տաշիր քաղաքից 10 կմ հեռավորության վրա գտնվող Կաթնառատ գյուղում: Այն արտադրում է Սերուցքային կարագ, Անարատ չոր կաթ (25% յուղ), Յուղազերծված չոր կաթ, խտացրած կաթ, պանիր "Լոռի": Ամբողջ տեսականին արտադրվում է թարմ անարատ կաթից:
Ինչպես գիտեք Կալինինոյի տարածաշրջանից ստացվող կաթնամթերքը համարվում է լավագույնը, քանի որ այս
տարածաշրջանում բուսականությունը փարթամ է, ջուրն ու օդը մաքուր, հողում չկան ռադիոակտիվ նյութեր: Մթերված թարմ կաթն անցնում է խիստ փորձաքննություն, ապա մաքրվում է և նոր պաստերիզացվում: Կաթնառատ կարագը զերծ է ցանկացած տիպի հավելումներից, այն բացառապես բնական է, այն պարունակում է մեծ քանակությամբ A, D, E վիտամիններ և մարդու օրգանիզմին անհրաժեշտ մի շարք հանքային նյութեր:
Ընկերությունը կաթ է ձեռք բերում Կալինինայի շրջանի ֆերմերային և գյուղացիական տնտեսություններից, որը հանսդիսանում է արտադրանքի հումք: Արտադրության մեջ հիմնականում կիրառվում են մեծ ճանաչում ունեցող եվրոպական սարքավորումներ: Հոսքագծերըը պարբերաբար վերազինվում և համալրվում են նոր սարքավորումներով: Ընկերությունը համագործակցում է մի շարք տեղական և միջազգային հեղինակավոր ընկերությունների հետ, որոնց շրջանում վայելում է հուսալի գործընկերոջ համբավ: Արտադրությունը սերտիֆիկացված է ՀՀ համապատասխան պետական մարմիններում: Արտադրանքը պարբերաբար զննման է ներկայացվում մեծ, չեզոք լաբորատորիաներում: Ընկերության աշխատանքներում ներգրավված են Հայաստանի տարբեր մարզերից հրավիրված հմուտ մասնագետներ: Գործարանում աշխատում են Կաթնառատ գյուղի բազմաթիվ բնակիչներ, ինչով գյուղը ավելի է աշխուժանում, նվազում է գործազրկությունը:
Կաթնառատ ընկերությունը ներկայացնում է կարագի հետևյալ տեսականին.
- Կաթնառատ սերուցքային կարագ 82.5%
- Կաթնառատ սերուցքային կարագ գյուղական 72.5%
- Ընկերությունը պատրաստվում է նաև շուկա դուրս բերել նորույթ՝ Կաթնառատ շոկոլադե կարագ 62% յուղայնությամբ:
Արտադրանքը վաճառվում է 200գ-ոց փաթեթավորումներով:
Կարագի ընտրության ժամակ խորհուրդ է տրվում ուշադրություն դարձնել
- Ոչ երկար պահպանման ժամկետին: Ի տարբերություն ներմուծված կարագների, Կաթնառատի արտադրանքը չի պարունակում ժամկետը երկարացնող հավելանյութեր, էմուլգատորներ, գունանյութեր և այլ հավելումներ: Կաթնառատի պահպանման ժամկետը նշվում է տուփի վրա և այն 60 օր է:
- Փաթեթավորմանը, նախընտրելի է փայլաթիթեղի մեջ փաթեթավորած կարագը, յուղաթաղթով փաթեթավորումից, քանի որ այն լավ է պահպանում օգտակար հատկանիշները: Կարագը խորհուրդ է տրվում պահել սառնարանային ջերմաստիճանում և հեռու արևի ճառագայթներից:
- Ուշադիր եղեք որպեսզի փաթեթավորման վրա նշված լինի, թե ինչ տեխնիկական պայմաններին համապատասխան է այն պատրաստված: Կաթնառատ կարագը պատրաստվում է հետևյալ տեխնիկական պայմաններին համապատասխան ՀՀ ՏՊ 39200011.7029-2012 որը հաստատված է Առողջապահության նախարարության և Ստանդարտների Ազգային Ինստիտուտի կողմից:
- Հոտին, այն պետք է ունենա կաթի սերուցքին բնորոշ հոտ: Երբեմն մարդիկ փնտրում են անհոտ կարագներ, սակայն դա խոսում է հավելումների առկայության մասին
Սերուցքային կարագը օգտակար է մաշկի, մազերի, տեսողության, մկանային և ոսկրային հյուսվածքների համար:



