Հայաստանում գրանցված ամուսնությունների թիվն աճում է: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի մամուլի քարտուղար Կարինե Քալանթարյանը, նախարարության ենթակայության տակ գտնվող Քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության տվյալներով' ընթացիկ տարվա առաջին կիսամյակում Հայաստանում գրանցվել է 9 հազ. 335 ամուսնություն, որը նախորդ տարվա նույն ժամանահատվածի համեմատ աճել է 605-
Հանրապետությունում աճել է նաեւ ամուսնալուծությունների թիվը: Ընթացիկ տարվա առաջին կիսամյակում գրանցվել է 1668 ամուսնալուծություն' նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 1552-ի դիմաց: