McDonald's արագ սննդի կետերի ցանցը պատրաստվում է դառնալ Մեծ Բրիտանիայում մանկական գրքերի խոշորագույն մատակարարը.
ընկերությունը պատրաստվում է բաժանել մոտավորապես 15 մլն գիրք՝ դնելով դրանք Happy Meal-ում, հայտնում է Газета-ն՝ վկայակոչելով The Telegraph-ին։
Ըստ National Literacy Trust-ի (NLT) վերջին հետազոտության տվյալների, որը հիմնվել է Մեծ Բրիտանիայում 21 000 փոքրիկների շրջանում արված հարցումների արդյունքների վրա, երեխաների միայն 50%-ն է սիրում գիրք կարդալ և պատրաստ է շատ կարդալ։
«Մեր հետազոտությունը ցույց է տվել, որ անմիջական կապ կա գիրք ունենալու և երեխայի կյանքի ապագա հաջողությունների միջև։ Շատ անհանգստացնում է, որ յուրաքանչյուր երրորդ երեխան Մեծ Բրիտանիայում գիրք չունի, իսկ երեխաների կեսը չեն սիրում ընթերցանություն»,- նշել է NLT-ի ղեկավար Ջոնաթան Դուգլասը։
Թերթ.am