Մեծ Բրիտանիայում յուրաքանչյուր երրորդ երեխան ոչ մի գիրք չունի

Մեծ Բրիտանիայում յուրաքանչյուր երրորդ երեխան ոչ մի գիրք չունի: Ինչպես հաղորդում Է «Արմենպրես»-ը, այս եզրակացությանն է հանգել երկրի Գրագիտության ազգային հիմնադրամը, որը հարցում Է արել 8-ից մինչեւ 16 տարեկան շուրջ 18 հազար երեխաների եւ դեռահասների:

Հարցման մանակիցների ընդհանուր թվից գիրք չունի շուրջ 33,2 տոկոսը: Հետազոտության արդյունքների հիման վրա հիմնադրամը ենթադրել է, որ ընդհանուր առմամբ իր գրքերը չունի 3,8 միլիոն բրիտանացի երեխա: Հիմնադրամը վերջին անգամ նման հարցախույզ կատարել Է յոթ տարի առաջ. այն ժամանակ պարզվել Էր, որ սեփական գրքեր չունի տասը հարցվածներից մեկը: 2004 թվականին հետազոտությանը մասնակցել Էր շուրջ 8 հազար պատանի բրիտանացի:

Հիմնադրամի ներկայիս հետազոտությունը ցույց Է տվել, որ աղջիկները գրքեր ունեն ավելի հաճախ, քան տղաները, իսկ այն

դպրոցականները, որոնք գիրք ունեն, ավելի լավ են սովորում: Բացի դրանից, գիտնականները կախվածություն են արձանագրել տանը եղած գրքերի քանակի եւ ընթերցանության մակարդակի միջեւ. որքան շատ են գրքերը, այնքան բարձր Է մակարդակը:

Ինչպես նշում Է The Daily Telegraph-ը, հետազոտության տվյալները վշտացրել են բրիտանացի շատ գրողների եւ լրագրողների: Մասնավորապես, Ջորջ Մոնբիոն հարցախույզի արդյունքները համարել Է ողբերգական՝ նշելով, որ երեխաներն ու դեռահասները կորցնում են ամենահետաքրքրական զբաղմունքներից մեկը:

Հիմնանդրամն այս հարցումը կատարել Է Ծննդյան տոների նախօրեին. տոնից առաջ կազմակերպությունը նաեւ պլանավորում Է անցկացնել «Ընթերցանությունը՝ նվեր» բարեգործական ակցիան, որի շրջանակներում կարելի Է որոշ գումար նվիրաբերել երեխաների համար գրքեր գնելու համար: Հիմնադրամի կատարած հետազոտության համաձայն՝ դեռահասների շուրջ 19 տոկոսը երբեք գիրք նվեր չի ստացել: Նրանց 12 տոկոսը երբեք չի եղել գրախանութում, իսկ 7 տոկոսը՝ գրադարանում: