Ինչ է հարկավոր
Դդում - 150 գ
Խնձոր - 1 հատ
Մրգահյութ - 1-2 թեյի գդալ
Ձավար (բրինձ, հնդկաձավար, վարսակ) - 1 թեյի գդալ
Կաթ - 1-2 բաժակ
Ինչպես պատրաստել
Հարկավոր է մաքրել դդումի և խնձորի կեղևը, այնուհետև կտրատել և շոգեխաշել: Կաթով և ձավարով եփել շիլա: Դդումը և խնձորն անցկացնել քամիչով, ավելացնել մրգահյութ և հասցնել եռման աստիճանի: Խյուսը սառեցնել և ավելացնել մի փոքր կարագ:
Այնուհետև շիլան և խյուսը խառնել, ապա մատուցել:
Բարի ախորժակ