Այս ապուրը կարելի է տալ 6-8 ամսական երեխաներին:
1 չափաբաժնի համար հարկավոր է
1ճաշի գդալ կրուպա (մանի, ցորենի կամ էլ բրնձի), 1/2 խնձոր, 3/4 բաժակ կաթ, 1/4 բաժակ ջուր, 1 թեյի գդալ սերուցքային կարագ, 2 թեյի գդալ շաքարի սիրոպ, մի պտղունց աղ` լուծված 1/2 թեյի գդալ ջրում (փոքրիկի կերակուրներում աղ հնարավորինս քիչ օգտագործեք):
Ապուրը եփել կաթով` ընթացքում ավելացնելով ջուրը, ավելացնել աղի լուծույթը, շաքարի սիրոպը և կարագը:
Հում խնձորը ցողել եռման ջրով, կեղևահան անել, մանրացնել քերիչով և խառնել մի փոքր սառած ապուրին` անմիջապես մանկիկին կերակրելուց առաջ:
Բարի ախորժակ: