Խաշեք մեկ հատ միջին չափի կարտոֆիլ, հետո ավելացրեք 1 հատ գազար եւ 1 հատ ծաղկակաղամբ:
Միասին խաշեք միջին կրակի վրա 20-25 րոպե: Մինչեւ մեկ տարեկան երեխաների համար նախատեսված բորշի մեջ աղը բացառվում է: Այն օգտակար չէ երեխայի համար եւ կարող է վատ մարսողությոն պատճառ դառնալ: Բացի այդ, առանց աղի երեխան զգում է բանջարեղենների բնական համը:
Արդեն եփված բանջարաեղենները լցրեք հարիչի (բլենդերի ) մեջ, ավելարեք մի կտոր նախօրոք խաշած միս եւ հարեք մինչեւ թանձր պյուրե դառնալը: Թթվասերը ավելի լավ է չավելացնեք, այն կարող եք փոխարինել մայրական կաթով: