Բաղադրիչներ․
50 գ անաղ պանիր (կաթնաշոռ կամ ռիկոտա)
100 գ բնական յոգուրտ (առանց հավելումների)
1 թեյի գդալ քերած գազար
1 թեյի գդալ խաշած դդում
Մի պտղունց չորացրած նանա կամ օրիգանո
Պատրաստման եղանակ․
-
Պանիրը (կաթնաշոռը) և յոգուրտը հարել այնքան, մինչև համասեռ զանգված ստացվի։
-
Ավելացնել քերած գազարը և խյուսված խաշած դդումը, կրկին խառնել։
-
Վերջում ավելացնել չորացրած նանան կամ օրիգանոն՝ հաճելի բույր ու համ հաղորդելու համար։
Այս սոուսը կարելի է մատուցել փոքրիկների համար որպես հացիկի վրա տարածվող քսուք կամ բանջարեղենով (վարունգ, գազար, խաշած բրոկոլի) սոուս պատրաստելու համար։
Բարի ախորժակ