Ի՞նչ է պետք
Բրինձ՝ 1-2 ճաշի գդալ (25-50 գ), (հավելյալ սնուցումը սկսելու առաջին շաբաթվա ընթացքում բրնձի քանակը 1 ճաշի գդալից աստիճանաբար ավելացնել մինչև 2 ճաշի գդալ)
1/4 բաժակ ջուր (50 մլ)
1/4 բաժակ կաթ (50 մլ)
Կարագ՝ 2,5 գ կամ բուսական յուղ՝ 1/2 թեյի գդալ
Պատրաստման եղանակը
Լավ մաքրած և լվացած բրինձը ջրով եփել, այնուհետև հարել կամ անցկացնել մաղով, այնպես, որ շիլան համասեռ դառնա, ավելացնել եռացող կաթ, 2-3 րոպեների ընթացքում խառնելով նորից եռացնել և կրակից վերցնելուց հետո ավելացնել կարագ կամ բուսական յուղ։ Առաջին մի քանի օրը շիլան պետք է նոսր պատրաստել, հետո աստիճանաբար խտացնել, այնպես, որ շիլան գդալից չկաթի:
Բարի ախորժակ