Հավելյալ սնունդը երեխայի սննդակարգ պետք է ներառել՝ սկսած 6 ամսականից։ Երեխայի առաջին բանջարեղենային խյուսը պետք է պարունակի միայն մեկ տեսակի բանջարեղեն, օրինակ՝ կարտոֆիլ, դդում, դդմիկ կամ բրոկոլի։
Բանջարեղենային խյուս պատրաստելու համար անհրաժեշտ է․
- Բանջարեղեն (կարտոֆիլ, դդում, դդմիկ կամ բրոկոլի)՝ 100 գ
- Ջուր՝ 100 մլ
- Կաթ՝ 1/4 բաժակ (50 մլ)
- Կարագ՝ 5 գ կամ բուսական յուղ՝ 1 թեյի գդալ
Բանջարեղենը պետք է լվանալ, եփել ջրում և տրորել կամ հարել, որից հետո պետք է ավելացնել քիչ քանակությամբ եռացող կաթ, 2-3 րոպեների ընթացքում խառնելով նորից եռացնել և կրակից վերցնելուց հետո ավելացնել կարագ կամ բուսական յուղ։
Բարի ախորժակ
Աղբյուրը՝ առողջապահության նախարարություն