Օդի ջերմաստիճանի փոփոխությունները նպաստում են, որ երեխայի օրգանիզմը սովորի հարմարվել թե ցրտին, թե տաքին:
Զով և սառը օդը ախորժակ է բացում, կարմրացնում է այտերը և աշխուժացնում բոլոր տարիքի մարդկանց: Միշտ տաք սենյակում գտնվող երեխան գունատ է և վատ ախորժակ ունի:
Սառը օդը ավելի չոր է քան տաքը: Եթե սառը օդը տաքացվում է կենտրոնական ջեռուցմամբ, ավելի չոր է դառնում, հատկապես այն դեպքերում, երբ սենյակի ջերմաստիճանը 22 աստիճանից բարձր է: Չոր և տաք օդը չորացնում է քթի խոնավությունը և նպաստում վերին շնչառական ուղիների բորբոքմանը:
Սա կարող է դառնալ երեխայի անհանգստության պատճառ, նաև իջեցնում օրգանիզմի դիմադրողականությունը վարակների նկատմամբ: Յուրաքանչյուր երեխայի /ինչու չէ, նաև մեծահասակի/ համար օգտակար է օրը 2-3 ժամ մաքուր օդում լինելը, հատկապես այն ժամանակ, երբ բնակարանը տաքացվում է կենտրոնական ջեռուցմամբ:
Քնելիս պետք է բացել սենյակի պատուհանը, որպեսզի ջերմաստիճանը իջնի մինչև 16 աստիճանի: Եթե երեխան քնած չէ, լավ կլինի, որ սենյակում ջերմաստիճանը լինի 21-22 աստիճանը : Տանը պետք է ջերմաչափ ունենալ և օրվա ընթացքում մի քանի անգամ ստուգել ջերմաստիճանը, մինչև սովորեք զգալ, թե երբ է 22աստիճանից բարձր:
Հաճախ անփորձ մայրը, զուր անհանգստանալով երեխայի համար, ցանկանալով կանխել մրսելը, նրան պահում է շոգ սենյակում և նույնիսկ ծածկում: Չափազանցված հոգատարության արդյունքում նույնիսկ ձմռանը երեխայի մաշկի վրա քրտնախաշ է առաջանում:
Շարունակելի
Անի Ասատրյան