Համեղ և առողջ մինի մաֆֆիններ

Թաց բաղադրիչներ:

  • 1 բաժակ պյուրե արած հասած բանան

  • 1/2 բաժակ քերած խնձոր

  • 1/4 բաժակ քերած գազար

  • 3/4 բաժակ կաթ

  • 1/4 բաժակ հալած կարագ (մի փոքր սառեցված)

  • 1 խոշոր ձու

  • 1 թեյի գդալ վանիլ

 

Չոր բաղադրիչներ:

  • 1 բաժակ ալյուր

  • 1/2 բաժակ վարսակ

  • 1 թեյի գդալ դարչին

  • 1 թեյի գդալ փխրեցուցիչ

  • 1/4 թեյի գդալ խմորի սոդա

  • 1/8 թեյի գդալ աղ

 

Միջին չափի ամանի մեջ խառնեք բանանը, խնձորը, գազարը, կաթը, հալված կարագը, ձուն և վանիլի էքստրակտը: Խառնել մինչև  համասեռ դառնալը:

Առանձին ամանի մեջ միասին հարեք ամբողջական ցորենի ալյուրը, վարսակի ալյուրը, դարչինը, փխրեցուցիչը, սոդան և աղը:

Չոր բաղադրիչները աստիճանաբար ավելացրեք թաց մասսային: 

Յուղեք կեքսի տապակը: Խմորը գդալով լցրեք պատրաստված մինի կեքսի ձևամանների մեջ: Թխեք նախապես տաքացրած(180-1900 С) ջեռոցում 20 րոպե: Հանեք ջեռոցից և թողեք սառչի։ 

Բարի ախորժակ🧁