Մեկ չափաբաժնի էներգետիկ արժեքը
· Կալորեականություն՝ 1080 կկալ
· Սպիտակուցներ՝ 24,2 գրամ
· Ճարպեր՝ 52,1 գրամ
· Ածխաջրեր՝ 134,4 գրամ
Անհրաժեշտ է
Սպիտակաձավար - 80 գրամ
Շոկոլադ - 2 թ/գ
Բանան - 1 հատ
Սերուցք (33%-անոց) - 100 գրամ
Կիտրոնի հյութ - ½ թ/գ
Կաթ - 280 մլ
Պնդուկ՝ ըստ ճաշակի
Պատրաստման եղանակը
1.Կաթը լցրեք փոքր կաթսայի մեջ եւ եռացրեք:
2.Սպիտակաձավարն աստիճանաբար լցրեք տաք կաթի մեջ եւ արագ խառնեք, որպեսզի գնդիկներ չառաջանան:
3.Ապա միջին կրակի վրա անընդհատ խառնելով՝ եփեք, մինչեւ պնդանա (5 րոպե):
4.Շիլան կրակից վերցրեք եւ ավելացրեք 2 թ/գ շոկոլադ: Կաթսան փակեք:
Բանանով սոսուս պատրաստելու համար՝
1.Մաքրեք բանանը, կտրատեք, ապա հարիչով հարեք: Ավելացրեք ½ թ/գ կիտրոնի հյութ, սերուցք, 1 թ./գ շաքարավազ եւ հարեք, մինչեւ միասեռ զանգված դառնա: Ստացված զանգվածը լցրեք սոուսի համար նախատեսված ափսեի մեջ:
Շիլան լցրեք ափսեի մեջ եւ վրան ավելացրեք մանրացրած պնդուկ:
Մատուցեք բանանի սոուսով:
Բարի ախորժակ