Հատիկավորներից պատրաստված այս կոտլետը կարելի է մատուցել նաեւ 1 տարեկան փոքրիկին
Անհրաժեշտ բաղադրիչները
2 ճաշի գդալ հատիկավոր՝ ըստ ճաշակի
Կես ձվի դեղնուց
1 թեյի գդալ ալյուր
1 թեյի գդալ սերուցքային կարագ
Պատրաստման եղանակը
Ձեր նախընտրած հացահատիկը եփել, որպեսզի ստացվի թանձր շիլա: Ստացված զանգվածի մեջ մաղել ալյուրը, լցնել ձվի դեղնուցը: Ստացված խմորը բաժանել հավասար մասերի, ձևավորել և տապակել սերուցքային կարագի մեջ:
Բարի ախորժակ