Ի՞նչ է կարելի երեխային ուտել և ի՞նչ՝ ոչ. այս մասին իր կարծիքն է հայտնել գաստրոէնտերոլոգ, հեպատոլոգ Սերգեյ Վյալովը:
Ըստ նրա՝ սննդի ոլորտում այսօրվա հիմնական խնդիրն արհեստական համերն են, որոնք անհետեւանք չեն թողնում թե մեծահասակների եւ թե երեխաների առողջությունը: Բժշկի դիտարկմամբ՝ արհեստական համերը նախեւառաջ հանգեցնում են ճարպակալման:
Երբեմն ծնողներն ուրախանում են, որ իրենց երեխաները թմբլիկ են, բայց դա ճիշտ մոտեցում չէ: Ճարպակալումը լուրջ խնդիր է և կարող է առաջացնել այլ հիվանդություններ:
Ւ՞նչ է պետք ուտել.
Երեխաները սիրում են ուտել իրենց ընտրությամբ: Իհարկե, պետք չէ սահմանափակել դա: Սակայն անդադար պետք է երեխային հորդորել ուտել բնական ծագման մթերք: Առաջին հերթին երեխաներին անհրաժեշտ է տալ շատ հեղուկ պարունակող մթերք, ջուր, հյութ և այլն:
- Երբեք պետք չէ սահմանափակել հեղուկի պահանջը: Երեխայի օրգանիզմն ավելի շատ է հեղուկի պահանջ զգում, քան մեծահասակների: Եվ վերջապես՝ հեղուկն անհրաժեշտ է աղիքների, լեղուղու, լյարդի նորմալ գործունեության համար:
- Երեխայի ամենօրյա սննդացանկի մեջ անպայման պետք է ներառել միրգ և բանջարեղեն: Ցանկալի է լինի հում վիճակում, սակայն եթե երեխան չի ուտում հում բանջարեղեն, եփածը նույնպես ոչ պակաս օգտակար է և կարևոր:
- Երեխայի նորմալ աճի և զարգացման համար հարկավոր է սպիտակուցներով առատ սնունդ՝ ձվի սպիտակուց, խաշած միս, ձուկ և այլն: Երեխային բավական է օրական 50-100 գրամ սպիտակուցը:
Ի՞նչ պետք չէ ուտել.
- Պետք է խուսափել երեխային ճարպային սննդամթերքով սնելուց:
- Երեխայի առողջության համար նպաստավոր չէ տապակած կերակուրը: Ցանկացած այլ մեթոդով եփված մթերքն ավելի օգտակար է, քան տապակածը, քանի որ այն պարունակում է կանցերոգեն:
- Հարկավոր է որքան հնարավոր է խուսափել նաև երշիկեղենից՝ հատկապես ապխտած:
- Խորհուրդ չեն տրվում նաև շատ համեմված կերակուրներըը, կետչուպը, մայոնեզը, քացախով համեմված աղցաններն ու պատրաստի սոուսները:
Աղբյուրը՝ mama.ru