Կարելի է պատրաստել տարբեր մրգերով՝ հատկապես խնձորով: Իսկ ջեռոցում եփելու փոխարեն` չորացնել դրսում՝ թարմ օդին:
Ինչ է հարկավոր
Միրգ (սալոր, ծիրան, խնձոր) - 1 կգ
Շաքարավազ - ըստ ցանկության (մոտ 100 գ)
Ինչպեսպատրաստել
Հարկավոր է լվանալ միրգը, բաժանել երկու մասի և հանել կորիզը: Կտորները լցնել կաթսայի մեջ, փակել կափարիչով և եփել կրակի վրա, մինչև փափկի:
Եփված միրգը պետք է մանրացնել բլենդերով, որպեսզի դառնա խյուսանման զանգված: Խյուսին ավելացնել շաքարավազ, խառնել և դնել կրակի վրա: Եփել բաց կափարիչով, անընդհատ խառնել, մինչև պնդանա (որքան շատ եփվի խյուսը, այնքան ավելի քիչ պետք է չորացնել ջեռոցում):
Ջեռոցի ամանը հարկավոր է ծածկել թխման թերթիկով, վրան լցնել խյուսը և լավ հարթեցնել: Դնել տաքացրած ջեռոցը, չորացնել 3-4 ժամ՝ 100 ջերմաստիճանի տակ: 3 ժամ հետո կարելի է շրջել մյուս երեսի վրա այնպես, որ թուղթը լինի դեպի վերև:
Լավաշը պատրաստ է, երբ չի կպչում ձեռքին:
Մրգային լավաշը հարկավոր է առանձնացնել թղթից, կտրատել երկարավուն, դնել տարայի մեջ և պահել սառնարանում:
Բարի ախորժակ