Ինչ է հարկավոր
Թթվասեր - 100 գ
Ալյուր - 6 ճաշի գդալ
Ձու - 1 հատ
Շաքարավազ - 2 ճաշի գդալ
Սոդա - 1/2 թեյի գդալ
Բուսայուղ` թավային քսելու համար
Ինչպես պատրաստել
Հարկավոր է ալյուրին ավելացնել ձու, սոդա, շաքարավազ, թթվասեր և հարել: Ստացված զանգվածը լցնել նախապես բուսայուղով պատած թավայի մեջ և վրան դասավորել մրգեր կամ հատապտուղներ:
Փակ կափարիչով եփել 20 րոպե մարմանդ կրակի վրա:
Բարի ախորժակ