Այս ապուրը շատ վիտամինային է, քանի որ պարունակում է լոլիկ ու կաղամբ: Լոլիկը հարուստ է կարոտինով, որը համարվում է նաեւ հակաինֆեկցիոն կամ հակաօքսիդանտ վիտամին, կալիում, A, C, B եւ P վիտամիններ:
Ինչ է պետք.
Կաղամբ – 100 գրամ
Կարտոֆիլ – 1 հատ
Լոլիկ-1 հատ
Պանիր
Սոխ
Բուսական յուղ
Ինչպես պատրաստել.
Բանջարեղենը հոսող ջրի տակ լվանալ, կտրատել եւ բացառությամբ լոլիկի, լցնել կաթսայի մեջ: Կաթսայի պարունակության կեսի չափ ջուր ավելացնել եւ դնել կրակի վրա: Եփել 15-20 րոպե: Բլենդերով հարել, ավելացնել պանիրն ու բուսական յուղը:
Լոլիկի վրա եռման ջուր լցնել, մի քանի վայրկյան թողնել, որից հետո ջուրը թափել, սառը ջրով ցողել ու կեղեւը մաքրել: Մաքրած վիճակում ավելացնել հարած բանջարեղենի վրա ու եւս 5 րոպե եփել:
Բարի ախորժակ