Ինչպես պահպանել երեխայի առողջությունը ձմռանը

Ձմեռը երեխաների համար հատուկ մարտահրավերներ է առաջացնում առողջության պահպանման առումով, քանի որ ցածր ջերմաստիճանը, չոր օդը և արևի պակասը կարող են նպաստել տարբեր հիվանդությունների զարգացմանը։

Այս համատեքստում կարևոր է ջանքեր գործադրել երեխայի առողջության պահպանման համար։ Եկեք դիտարկենք, թե ինչպես կարելի է ապահովել երեխայի առողջությունը ձմռանը։

Ճիշտ ընտրված հագուստ.

  • Տաք գլխարկ, սվիտեր, ժիլետ, գուլպաներ, շարֆ։ Ցանկալի է տանը ունենալ յուրաքանչյուրից մի քանի հատ։ Թրջվեց, կեղտոտվեց, չչորացավ, կորավ և այլն: Կարող են լինել բազմաթիվ միջադեպեր (հիշեք ձեր սեփական ձմեռային արկածները):

  • Տաք ձեռնոցներ. Կրկին կան մի քանի զույգ:

  • Կոշիկ. Միայն հարմարավետ, տաք և ջրակայուն։

 

Ջերմաստիճանը ներսում

Ձմռանը երեխաները կարող են հեշտությամբ սառչել, երբ ներսում օդը շատ ցածր ջերմաստիճան ունի։ Սենյակային օպտիմալ ջերմաստիճանը  համարվում է  +18-ից +22°С, իսկ լոգասենյակինը՝ +25°С։ Շատ կարևոր է նաև տանը օդի օդափոխումը և խոնավեցումը։

Սննդամթերքի ճիշտ ընտրություն

Ձմռանը երեխաները պետք է ունենան առողջ սնունդ, որը կօգնի ամրապնդել նրանց իմունային համակարգը։ Ցուրտ եղանակին խորհուրդ է տրվում կալորիաներ ավելացնել՝ երեխաներին ապահովելու էներգիայի բավարար մակարդակով։ Խորհուրդ է տրվում ավելացնել հում մրգեր, բանջարեղեններ, վիտամիններ, հատկապես C վիտամին՝ ցրտին դիմակայելու համար։

Բավարար քանակության հեղուկի ընդունում 

Երեխան ամեն օր պետք է շատ խմի, հատկապես  մաքուր ջուր: Պետք է տալ նաև տնական հյութեր, կոմպոտներ, եփուկներ, թեյեր։

Ֆիզիկական ակտիվություն

Ավելի շատ շարժումներ և ֆիզիկական ակտիվություն է անհրաժեշտ երեխաներին ձմռանը։ Անկախ նրանից, թե դուք քայլում եք դրսում, թե խաղաում են խաղեր, երեխաները պետք է շատ շարժվեն, վազեն, քայլեն, քանի որ շարժման միջոցով երեխաները կարող են ամրապնդել իրենց իմունիտետը։

Մաքուր ձեռքեր 

Ձմռանը խուսափելու համար ընդհանուր վիրուսների և հիվանդությունների տարածումից, կարևորվում է հաճախակի ձեռքերի լվացումը։ Երեխաները պետք է շարունակաբար լվանան ձեռքերը՝ հատկապես սնունդ ընդունելուց առաջ և հետո, զբոսանքներից և խաղերից հետո։

Եվ իհարկե ուշադրություն, հոգատարություն և սեր երեխայի հանդեպ։ Երեխաները շատ զգայուն են արձագանքում իրենց ծնողների սիրո և հոգատարության արտահայտություններին: Ամենօրյա գրկախառնություններն ու ֆիզիկական շփումը հրաշալի վիտամիններ են հոգու համար և ամենակարևոր պահը փոքրիկ մարդու ներդաշնակ ու պատշաճ զարգացման համար։ Ցանկացած պարագայում, նույնիսկ գերզբաղված լինելու ֆոնին, ծնողները պետք է ժամանակ գտնեն իրենց երեխայի հետ շփվելու համար: