Ինչպես ուղղորդել դայակին – մաս 2

Ուղեցույց դայակներին

Նախքան տանից դուրս գալը պատրաստեք ուղեցույց.

  • Նշեք փոքրիկի առօրյան` քնելու ժամ, սնվելու ժամ, խաղի ժամ կամ տնային աշխատանքի ժամ, եթե դպրոց է հաճախում փոքրիկը: Ինչպես նաեւ տան ընդհանուր կանոնները գրի առեք` սահմանափակում հեռուստացույցից, համակարգչից օգտվելու համար, ինչպես նաեւ դրսում խաղի ֆիքսված ժամերը
  • Վստահ եղեք, որ դայակը գիտի` որտեղ եք դուք լինելու եւ ինչպես կարող է ձեզ գտնել ցանկացած պահի եւ ինչ իրավիճակներում զանգի 911 նախքան ձեզ հետ կապ հաստատելը
  • Նշեք, թե որտեղից կարող է դայակը վերցնել առաջին անհրաժեշտության հեռախոսահամարները`հարեւանների, ընկերների, հարազատների եւ ամենակարեւորը` բժշկի: Ձեր հեռախոսահամարը նշեք երեւացող մի տեղ, որ հարկ եղած դեպքում նա միանգամից փոխանցի, օրինակ, շտապ օգնությանը:
  • Ցույց տվեք դայակին, թե որտեղ եք պահում պահուստային բանալիները: Դրանք գուցե պետք գան, եթե, օրինակ, երեխան ներսից փակի դուռը:
  • Թող դայակն իմանա, թե ինչ սպեցիֆիկ խնդիրներ ու կարիքներ ունի փոքրիկը` օրինակ մեղվի խայթոցից ալերգիա: Ասեք նրան, թե ինչ պետք է ուտի փոքրիկը, եթե, իհարկե, կա կոնկրետ սննդացանկ: Եթե կան հատուկ պրոցեդուրաներ, որ պետք է անցնի փոքրիկը, նշեք, թե ինչպես պետք է դա կատարել: Բացատրեք ու ըստ ժամանակացույցի` գրի առեք նրա համար:
  • Դայակի հետ զննեք դեղատուփը, նշեք ցուցումները
  • Ի վերջո, սովորեցրեք փոքրիկին զանգ տալ 911, եթե հանկարծ ինչ-որ բան պատահի դայակին:

 

Աղբյուրը` kidshealth.org