Հեռուստացույց դիտելը կարող է երեխաների շրջանում սրտային հիվանդություններ առաջացնել, իսկ մեծահասակների մոտ` երկու անգամ ավելացնել սրտի կաթված ստանալու վտանգը:
Բրիտանացի գիտնականների նոր հետազոտությունների արդյունքները զգուշացնում են բոլոր ծնողներին, որ անընդհատ հեռուստացույց դիտելն ամենավտանգավոր գործողությունն է ոչ ակտիվ երեխաների համար:
Ուսումնասիրելով, թե ինչպիսի ազդեցություն ունի նստակյաց կյանքը երեխաների առողջության վրա, գիտնականները պարզել են, որ երկար ժամանակ հեռուստացույց դիտելն ավելացնում է երեխաների` սրտային հիվանդություններ ստանալու վտանգը: Նույնը, սակայն, չի կարելի ասել համակարգչի առջեւ նստելու մասին:
Բրիտանիայի լավագույն համալսարանների առաջնակարգ հետազոտողներն ուսումնասիրել են 6-ից 19 տարեկան շուրջ 2500
Հիշեցնենք, որ ըստ նախորդ հետազոտությունների արդյունքների` օրական 4 ժամ հեռուստացույց դիտելը կարող է մեծահասակների շրջանում երկու անգամ ավելացնել սրտի կաթված ստանալու հավանականությունը:
youth.am