Մանկական սնունդ. ի՞նչ է կարելի ուտել և ի՞նչ՝ ոչ

Ի՞նչ է կարելի երեխային ուտել և ի՞նչ՝ ոչ. այս մասին իր կարծիքն է հայտնել գաստրոէնտերոլոգ, հեպատոլոգ  Սերգեյ Վյալովը:

Ըստ նրա՝ սննդի ոլորտում այսօրվա հիմնական խնդիրն արհեստական համերն են, որոնք անհետեւանք չեն թողնում թե մեծահասակների եւ թե երեխաների առողջությունը: Բժշկի դիտարկմամբ՝ արհեստական համերը նախեւառաջ հանգեցնում են ճարպակալման:

Երբեմն ծնողներն ուրախանում են, որ իրենց երեխաները թմբլիկ են, բայց դա ճիշտ մոտեցում չէ:  Ճարպակալումը լուրջ խնդիր է և կարող է առաջացնել այլ հիվանդություններ:

Ւ՞նչ է պետք ուտել.

Երեխաները սիրում են ուտել իրենց ընտրությամբ: Իհարկե, պետք չէ սահմանափակել դա: Սակայն անդադար պետք է երեխային հորդորել ուտել բնական ծագման  մթերք: Առաջին հերթին երեխաներին անհրաժեշտ է տալ շատ հեղուկ պարունակող մթերք, ջուր, հյութ և այլն:

  • Երբեք պետք չէ սահմանափակել հեղուկի պահանջը: Երեխայի օրգանիզմն ավելի շատ է հեղուկի պահանջ զգում, քան  մեծահասակների:  Եվ վերջապես՝ հեղուկն անհրաժեշտ է աղիքների, լեղուղու, լյարդի նորմալ գործունեության համար:
  • Երեխայի ամենօրյա սննդացանկի մեջ անպայման պետք է ներառել միրգ և բանջարեղեն: Ցանկալի է լինի հում վիճակում, սակայն եթե երեխան չի ուտում հում բանջարեղեն,  եփածը նույնպես ոչ պակաս օգտակար է և կարևոր:
  • Երեխայի  նորմալ աճի և զարգացման համար հարկավոր է սպիտակուցներով առատ սնունդ՝ ձվի  սպիտակուց, խաշած միս, ձուկ և այլն:  Երեխային բավական է օրական 50-100 գրամ սպիտակուցը:

Ի՞նչ պետք չէ ուտել.

  • Պետք է խուսափել երեխային ճարպային սննդամթերքով սնելուց:
  • Երեխայի առողջության համար նպաստավոր չէ տապակած կերակուրը: Ցանկացած այլ մեթոդով եփված մթերքն ավելի օգտակար է, քան տապակածը, քանի որ այն պարունակում է կանցերոգեն:
  • Հարկավոր է որքան հնարավոր է խուսափել նաև երշիկեղենից՝ հատկապես ապխտած:
  • Խորհուրդ չեն տրվում նաև շատ համեմված կերակուրներըը, կետչուպը, մայոնեզը, քացախով համեմված աղցաններն ու պատրաստի սոուսները:

 

Աղբյուրը՝ mama.ru