Ինչ է հարկավոր
Գազար - 1 հատ
Դդմիկ - 1 հատ
Ձիթապտղի յուղ - 1 թեյի գդալ
Ինչպես պատրաստել
Բանջարեղենը հարկավոր է լվանալ, մաքրել և կտրատել ոչ մեծ կտորներով: Լցնել եռացրած ջրի մեջ: Եփել մոտավորապես 20 րոպե, մինչև պատրաստ կլինի: Դդմիկը հարկավոր է ավելացնել վերջում, քանի որ այն եփվում է 5-7 րոպեում: Աղ չավելացնել:
Ջրից հանել բանջարեղենը, լցնել քամիչի մեջ, այնուհետև հարել բլենդերով: Ավելացնել ձիթայուղ:
Խյուսը կարելի է պատրաստել տարբեր տեսակի բանջարեղեններով` կարտոֆիլ, դդմիկ, ծաղկակաղամբ, բրոկկոլի և այլն:
Բարի ախորժակ