Որքա՞ն հաճախ պետք է կերակրել նորածնին

Որքա՞ն հաճախ պետք է կերակրել նորածնին

Երբ նորածին եք խնամում, ամենահաճախ տրվող հարցերից մեկը սա է՝ <<որքա՞ն հաճախ պետք է նրան կերակրել>>։

Փորձագետները պատասխանը տալիս են միանշանակ՝ այնքան հաճախ, որքան նա քաղցած է։

Կերակրման այս մեթոդը կոչվում է կերակրում ըստ պահանջի։ Այն ենթադրում է, որ երեխային կերակրում են ոչ թե ըստ ժամացույցի, այլ ըստ իր կարիքների։ Ըստ մասնագետների, սովորաբար նորածնին անհրաժեշտ է կերակրել ամեն 2-3 ժամը մեկ՝ ցերեկը և գիշերը։

Ինչու է դա կարևոր․

Կերակրումn ըստ պահանջի ոչ միայն օգնում է երեխային բավարար սնունդ և հեղուկ ստանալ, այլ նաև օգնում է մայրիկին պահպանել կաթի անհրաժեշտ քանակը՝ շարունակելու բնական կերակրումը։

Հակառակ դեպքում՝ եթե փորձենք սահմանել հստակ ժամեր կամ նվազեցնել գիշերային կերակրումները, կարող է առաջանալ մի քանի խնդիր՝

  • Երեխայի քաշի ավելացման դանդաղում,

  • Կաթի քանակի նվազում,

  • Կրծքով կերակրումը վաղաժամ դադարեցնելու անհրաժեշտություն։

Իսկ եթե երեխան շշով է սնվում․

Շշով կերակրվող երեխաներն էլ պետք է սնվեն ըստ պահանջի։ Ինչպես նշում է Յեյլի համալսարանի հանրային առողջության պրոֆեսոր Ռաֆայել Պերես-Էսկամիլլան, նորածինները դեռ սովորում են հասկանալ իրենց զգացողությունները՝ քաղցի, անհարմարության կամ հագեցվածության։ Նրանց պետք է ժամանակ և ազատություն՝ սովորելու ինքնավստահ արտահայտել իրենց կարիքները։

Ինչու է անհրաժեշտ աջակցություն

Թեև "կերակրում ըստ պահանջի" մեթոդը բնական է և օգտակար, այն կարող է դժվար լինել մայրերի համար՝ հատկապես առանց շրջապատի աջակցության։ Հենց այդ պատճառով  կոչ է արվում, որ կառավարությունները և առողջապահական համակարգերը

  • խրախուսեն կրծքով կերակրումը,

  • ապահովեն վճարովի ծնողական արձակուրդ,

  • ներդնեն կերակրման ընդմիջումներ աշխատավայրում,

  • տրամադրեն մասնագիտական խորհրդատվություն մայրերին։

Ամփոփում

Ձեր նորածինը յուրահատուկ է, և նրա կարիքները նույնպես։ Կերակրումն ըստ պահանջի՝ սիրով, համբերությամբ և աջակցությամբ, լավագույն սկիզբն է առողջ կյանքի համար։