Եթե ցանկանում եք վերանորգել փոքրիկի սենյակը, ապա անպայման օգտագործեք էկոլոգիապես մաքուր և հեշտ լվացվող նյութեր:
Պաստառը ցանկալի է լինի թղթե, քանի որ այն «շնչում է»:
Օգտագործեք այնպիսի ներկեր, որոնք օդամեկուսիչ են: Եթե ունեք ֆինանսական հնարավորություն, ապա օգտագործեք ակրիլային LaTex ` ջրասոսնձային ներկեր, դրանք կարելի է լվանալ, նաև ուշ են մաշվում:
Պատերը և առաստաղը ցանկալի է ներկել բաց, հանգիստ երանգներով, որոնք չեն առաջացնում անբարահաջող ազդեցություն փոքրիկի տեսողության վրա: Կահույքը և խաղալիքները թող ավելի վառ երանգների լինեն, որպեսզի ուշադրություն գրավեն:
Վատ լուսավորված սառը սենյակում ցանկալի է օգտագործել տաք երանգներ, իսկ արևոտ և տաք սենյակում, ընդհակառակը, սառը և թարմ գույներ:
Հայտնի է, որ գույնը ազդում է տրամադրության վրա`
- Կապույտը հոգնեցնում և դեպրեսիա է առաջացնում
- Դեղինը բարձրացնում է տրամադրությունը, ավելացնում է ինտելետկուալ և ֆիզիկական աշխուժությունը
- Կարմիրը խթանում է ակտիվությունը, ինքնավստահություն է հաղորդում
- Երկնագույնն ավելացնում է աշխատունակությունը և լավացնում տրամադրությունը
- Կանաչը հանգստացնում է
- Ծիրանագույնը խթանում է ստեղծագործական ունակությունները, մուսայի համար համապատասխան միջավայր է ստեղծում
- Սպիտակը ճնշում է և առաջացնում դեպրեսիա
- Փիրուզագույնը իդեալական է փոքրիկների համար: