Փոքրիկի բժշկական առաջին ստուգումները

Շաբաթական փոքրիկին առաջին անգամ պետք է տանել բժշկի: Դրա համար պետք է այցելել պոլիկլինիկա: Երբեմն երեխային ստուգում է բուժքույրը: Այդ ստուգումները  երեխայի առողջության պահպանմանը, հիվանդությունների վաղ ախտորոշմանը, բուժմանը նպատակամղված պետական միջոցառումներ են:

Եթե ստուգումների ժամանակ հայտնաբերվում են երեխայի առողջության, զարգացման կամ վարքագծի խանգարումներ, պետք է արագ բուժել: Նախադպրոցական տարիքի ամբողջ ընթացքում երեխային բազմիցս ստուգում են բժիշկն ու բուժքույրերը: Դա շատ կարևոր է, քանի որ այդ ստուգումների  ժամանակ հայտնաբերվում են  ոչ միայն բացահայտ, այլև թաքնված հիվանդություններ:

Առաջին այցելության ժամանակ փոքրիկին կշռում են, չափում են հասակը, գլխի շրջագիծը, արձանագրում ծննդյան օրվանից հետո կատարված բոլոր փոփոխությունները: Բժիշկը գնահատում է նրա ընդհանուր զարգացման մակարդակը, ստուգում՝ երեխան կարո՞ղ է հսկել գլխի շարժումները, սովորե՞լ է ղեկավարել թաթիկները, ինչպիսի՞ տեսողություն, լսողություն ունի, ինչպե՞ս է հաղորդակցվում մեծերի հետ:

Բժիշկը ու բուժքույրը ծնողներին բացատրում են, թե հաջորդ ամիսներին երեխանի ինչ պետք է սովորի, ինչպես սնվի, քնի և այլն: Նաև հետաքրքրվում են, թե փոքրիկն ինչպես է ուտում, քնում,  ծնողները, ընտանիքի մյուս անդամները ինչպես են հարմարվել:

 

Ներկայացրեց ԼԻԱՆԱ Հովհաննիսյանը