Լարվածությունը թուլացնող շնչառական մարզանք հղիության ընթացքում -3

Վզի մկանները հանգստացնող վարժություն

Վիզը հաճախ դառնում է լարվածության կենտրոն` ձգվելով լարվածության տակ:

Այս վարժությունը կարող է օգնել հանգստացնելու և ձեր վիզը, և ձեզ: Նստեք հարմար դիրքով, աչքերը փակ: Զգուշորեն պտտեք ձեր գլուխը` կատարելով լրիվ շրջան, և ներշնչեք կատարման ժամանակ: Արտաշնչեք և թուլացրեք մկանները, թույլ տալով, որ ձեր գլուխն իջնի ներքև: Կրկնեք 4 կամ 5 անգամ` փոփոխելով պտտման ուղղությունները և հանգստանալով այդ պտույտների միջև:

Կատարեք այս վարժությունները մի քանի անգամ:

 

Դերձակի վարժություն

Ծալապատիկ նստելը հարմար է հղիության ժամանակ: Երբեմն նստեք այդպես և կատարեք ձեռքերի ձգում: Դրեք ձեռքերը ուսերին, այնուհետև բարձրացրեք  ձեռքերը գլխի ուղղությամբ վերև: Ձգեք մի ձեռքն ավելի բարձր, քան մյուսը և նույնը կատարեք մյուս ձեռքի հետ: Կրկնեք ամեն ձեռքի համար 10 անգամ: Մի ցատկեք:

 

Այս թեմայով կարդացեք նաև

Ֆիզիկական վարժություններ հղիության ժամանակ

Լարվածությունը թուլացնող շնչառական մարզանք հղիության ընթացքում -1

Լարվածությունը թուլացնող շնչառական մարզանք հղիության ընթացքում -2

Շարունակելի

Գիրք ծննդոց. Հղիության և մայրության ուղեցույց

Ռ. Աբրահամյան, Գ. Ավագյան