Հղի կնոջ խնամքը. հնարավոր խնդիրները և դրանց լուծումները

Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ հղիությունը սթրես է կանացի օրգանիզմի համար: Թող լինի անգամ հաճելի: Եվ, իհարկե, պետք չէ Ձեր օրգանիզմը ծանրաբեռնեք տարբեր կոսմետիկ պրոցեդուրաներով:

Բայց, միևնույն ժամանակ, պետք չէ զոհաբերել Ձեր արտաքինը: Պարզապես  հարկավոր է ընտրել տնտեսող պրոցեդուրաներ:

ԽՆԴԻՐ ` պիգմենտացիա

Հղիության ընթացքում հաճախ առաջանում են  պիգմենտացիայի լաքաներ ոչ միայն պտուկների շրջակայքում, այլ նաև որովայնի , կրծքի և դեմքի վրա: Շատ հաճախ սա անհանգստացնում է կանանց: Դրա միակ պատճառը օրգանիզմի  հորմոնալ փոփոխություններն են:

 

Որպեսզի  ավելորդ անգամ պրովակացիայի չենթարկեք  Ձեր զգայուն մաշկը, ավելի լավ է խուսափեք  արևի հպումից բաց մաշկին: Նաև հարկավոր է զգույշ լինել սպիտակեցնող քսուկներից, հատկապես նրանցից, որոնք նախատեսված չեն հղիների համար: Հաճախ հենց սպիտակեցնող քսուկներն են դառնում ալերգիայի պատճառ: Այդ իսկ պատճառով օգտվեք միայն հղիների համար նախատեսված քսուկներից:

Կարելի է օգտագործել տնային պարագաներ՝ բուսական  սառույցի խորանարդիկներ: Օրինակ` սառեցրած կանաչ  թեյ,  մաղադանոսի տերևներով լուծույթ, նանա : Դրանցով հարկավոր է մաքրել մաշկը օրը երկու անգամ:

ԽՆԴԻՐ `գերձգվածություն

Ապագա մայրիկների մարմնի որոշ մասերում առաջանում է ձգվածություն: Հիմնականում դրանք հայտնվում են որովայնի կողային մասերում,  կրծքի վրա և կոնքամասերում:

Գերձգվածության  առաջացումն  առաջին հերթին պայմանավորված է նրանով, որ մաշկին չի հերիքում էլաստիկությունը, որպիսի «հասցնի»  բացականաչափ ձգվել: Ամեն բան, որպես կանոն,  զարգանում է շատ արագ: Լինում եմ դեպքեր, երբ առավոտյան կանայք արդեն արթնանում են գերձգվածությամբ:

Ցավոք , ոչ ոք չի կարող իրեն 100 տոկոսով ապահովագրել ձգվածությունից: Դրա համար շատ կարևոր է հետևել Ձեր քաշին հղիության առաջին շաբաթների  ընթացքում: Նաև ապագա մայրերին խորհուրդ է տրվում օգտագործել հատուկ հակաձգողական քսուկներ  ցորենի սերմերի հավելումով և եթերայուղերով:

ԽՆԴԻՐ մազեր և  եղունգներ

Հաճախ ապագա մայրիկների օրգնիզմին չեն հերիքում բացականաչափ վիտամիններ և միկրոէլեմենտներ: Եվ, իհարկե,առաջին հերթին   դա արտացոլվում է մազերի և եղունգների վրա: Դրանք դառնում են դյուրաբեկ և փխրուն, մազերը սկսում են թափվել, իսկ եղունգները կոտրվում են:

Այստեղ օգնության կգան բնական ծագում ունեցող վիտամինները` բանջարեղենները և մրգերը: Կալցիումը, օրինակ, ոչ միայն կաթնամթերքի մեջ է պարունակվում, այլև  մաղադանոսի, սերմերի, քնջութի յուղի, ձկան, չրերի, սև հացի մեջ:

Եղունգների  համար կարելի է պատրաստել աղի «լոգանքներ»` տաք ջրի մեջ լուծեք ծովային աղ և դրա մեջ պահեք մատների ծայրերը:

Նաև չմոռանանք նշել, որ քիմիական գանգրացումները և մազերի ներկումները ավելի լավ է թողեք հետագայի համար: Հորմոնների գերգործունեության ժամանակ օրգամիզը կարող է իրեն անկանխատեսելի պահել: