Հղիության ժամանակ կինը կարող է ամրապնդել իր առողջությունը` զբաղվելով ֆիզկուլտուրայով, մաքուր օդում զբոսանքներով, մաշկի խնամքով, հրաժարվելով վտանգավոր սովորույթներից:
Հատուկ ֆիզիկական վարժությունները կարող են նպաստել մոր և պտղի առողջության ամրապնդմանը, հղիության բնականոն ընթացքին, ծննդաբերության բարեհաջող ելքին: Դուք կարող եք փորձել աէրոբիկ վարժություններ մկանների համար, շնչառական վարժություններ և լիցքաթափում: Սակայն պետք է խուսափել սպորտային և պարային այնպիսի ձևերից, որտեղ պահանջվում են բարձր ոստյուններ, ցատկ, կտրուկ շարժումներ:
Ինչ վերաբերում է լողին, ապա լողանալուց առաջ, հատկապես սառը ջրում, անհրաժեշտ է մտածել` արդյոք մինչ հղիությունը դուք ունեցել եք վարժանք և հարմարվածություն, թե ոչ: Փորձը ցույց է տալիս,

որ հղիների համար նախատեսված վարժությունների համալիրը և պարբերական զբոսանքը մաքուր օդում նպաստում են հղիների լավագույն ֆիզիկական հարմարմանը` հղիությանը և ծննդաբերության նախապատրաստմանը:
Լարվածությունը թուլացնող շնչառական մարզանք հղիության ընթացքում
Վարժություն 1: Ուժեղ որովայն
Պառկեք մեջքի վրա, ծնկան հոդերում ծալեք ոտքերը, ձեռքերը խաչեք որովայնի վրա` նրա ֆիքսման նպատակով: Կատարեք ներշնչում, այնուհետև բարձրացրեք գլուխը և ուսերը վերև և կատարեք արտաշնչում: Դանդաղ իջեցրեք գլուխը և ուսերը` կատարելով արտաշնչում: Կրկնեք:
Վարժություն 2:
Կանգնած տարածեք ոտքերը, այնուհետև միացրեք:
Վարժություն 3:
Նստեք հատակին` ոտքերը ծալապատիկ խաչած: Կենտրոնացրեք մկանների կծկումը ոտքերի տակ: Կծկման տևողությունը` 2 վրկ: Թուլացեք, այնուհետև կրկնեք վարժությունը:
Կծկեք կոնքի հատակի մկանները, կարծես խոչընդոտում եք միզարձակման գործընթացը: Կծկեք հեշտոցը, այնուհետև դանդաղորեն թուլացրեք: Այնուհետև փորձեք կծկել հեշտոցի մկանները: Կծկեք բոլոր մկանները:
Վարժություն 4:
Պառկեք մեջքի վրա, ծալեք ոտքերը ծնկան հոդերում:
Գիրք ծննդոց. Հղիության և մայրության ուղեցույց
Ռ. Աբրահամյան, Գ. Ավագյան