Նախածննդյան շրջան

Հղիության նորմալ և բնականոն ընթացքի դեպքում կանայք կարող են շարունակել ապրել սեռական ակտիվ կյանքով և սեռական հարաբերություններ ունենալ անգամ մինչև ջրերի հեռանալը: Սեռական ակտը չի վնասի մայրիկի արգանդում գտնվող փոքրիկին, քանի որ վերջինս պաշտպանված է, իսկ ընկերքն  էլ արգանդի վզիկը հերմետիկ է դարձնում և պաշտպանում պտղին  բազմապիսի վիրուսներից:

Եթե սեռական հարաբերությունների պատճառով կինն ունենում է  արգանդի հարաբերական կծկումներ, ապա անհանգստանալու առիթ չկա. դրանք ժամանակավոր են և անվնաս:

Սակայն կան դեպքեր, երբ անհրաժեշտ է  կարգավորել սեռական ակտիվությունը, երբեմն էլ զերծ մնալ սեռական հարաբերություններ ունենալուց` պայմանավորված հղիության ընթացքով:

Վիտամին B9-ը (Ֆոլաթթու, ֆոլացին )  B խմբի ջրալույծ վիտամին  է, որը շատ կարևոր է հղիների համար:  Օրգանիզմում ֆոլաթթվի մետաբոլիզմի հետևանքով ձևավորվում են ֆոլատներ, որոնք մասնակցում են օրգանիզմում բազմաթիվ ծավալային  պրոցեսների և ապահովում են ամինաթթուների  սինթեզը:

Ապագա մայրիկների պարտականությունների մեջ, չնայած օր օրի մեծացող փորիկին, մտնում են առօրյա տնային գործերը և գնումները:

Հղիության առաջին իսկ օրվանից ապագա ծնողները նախապատրաստվում են երեխայի լույս աշխարհ գալուն: Նրա համար պատրաստում են «օժիտ» ասվածը, որն իր մեջ ընդգրկում է հիմնականում հետևյալ պարագաները` շապիկ, բարուրաշոր, տակաշոր կամ միջադիր, գուլպա, թաշկինակ, կապովի գլխարկ, բոդի, վերնազգեստ, տոտիկ: Այս իրերի ընդհանուր արժեքը կազմում է մոտավորապես   40-60 հազար դրամ: Օրորոցի արժեքը սկսվում է  60-ից մինչև 400  հազար դրամ, մանկասայլակ` 40-170 հազար դրամ, պահարան գնելու համար անհրաժեշտ է 70-90 հազար դրամ; Անկողնային պարագաները և սպիտակեղենը  20-60 հազար դրամ, լոգանքի պարագաները` 15-25 հազար դրամ:

ՀՀ պաշտոնական վիճակագրության համաձայն, 2009-ին Հայաստանում գրանցվել է 10 149 աբորտ:

Հայաստանի Ազգային անվտանգության ռազմավարության համաձայն, ծնելիության ցածր մակարդակը Հայաստանի ազգային անվտանգության սպառնալիքներից է: 2003-ին ՀՀ կառավարությունը որոշում է ընդունել 2003-2015թթ. Մոր և մանկան առողջության պահպանության ռազմավարության հաստատման մասին, որում, մասնավորապես , ասվում է. «Մայրական և վերարտադրողական առողջության բարելավմանն ուղղված ծրագրերի մեջ մտնում է աբորտների դեմ պայքարը, այդ թվում՝ արհեստական վիժումների կանխումը, ժամանակակից հակաբեղմնավորիչ միջոցների խրախուսումը, առողջ սեռական կյանքի քարոզչությունը»: Ռազմավարության նպատակներից է՝ մինչև 2015-ը նվազեցնել արհեստական վիժումների մակարդակը մինչև 30 տոկոս:

Չնայած 1990-ականների կեսերին ծնունդների թվի համեմատ աբորտների թվի զգալի նվազմանը, աբորտների մակարդակը նախկին ԽՍՀՄ երկրներում մնում է աշխարհում ամենաբարձրերից մեկը: Հայաստանում աբորտները թույլատրված են կնոջ «ցանկությամբ» հղիության վաղ շրջանում: ՄԱԿ տվյալների համաձայն, 2004-ին Հայաստանը գտնվել է 27-րդ տեղում աբորտների քանակությամբ (1000 կնոջ համար՝ 13.9 աբորտ): ՀՀ պաշտոնական վիճակագրության համաձայն, 2009-ին հանրապետությունում արձանագրվե է 10 149 աբորտ: Ինչպես հետևում է վիճակագրությունից, 1983-ի համեմատ 2000-

1. Հղիության վերջին փուլում կնոջ որովայնը ենթարկվում է լուրջ կենսաբանական փոփոխությունների: Եթե փոքրիկը ճիշտ դիրքով է, որովայնը իջնում է ներքեւ:  Արգանդի դիրքը նույնպես փոխվում է՝ ճնշելով ստամոքսը:  Հաճախ որովայնի մաշկն  ավելի է ձգվում:

Հարցերին պատասխանել է Շենգավիթ բժշկական կենտրոնի մանկաբարձ-գինեկոլոգ, կանանց կոնսուլտացիայի բաժանմունքի վարիչ Քրիստինա Թումասյանը:

 

Ի՞նչ անալիզներ պետք է հանձնի հղի կինը

Հղին պետք է, նախևառաջ, հաշվառման կանգնի բուժհաստատությունում: Պետք է հանձնի արյան անալիզ`  խումբն ու կարգը որոշելու, սիֆիլիսի և այլ սեռավարակների առկայությունը ստուգելու համար: Հղին պետք է հանձնի նաև բիոքիմիական անալիզներ` մեզ, քսուք հեշտոցից:

Այլ հոդվածներ …