Հղիության նորմալ և բնականոն ընթացքի դեպքում կանայք կարող են շարունակել ապրել սեռական ակտիվ կյանքով և սեռական հարաբերություններ ունենալ անգամ մինչև ջրերի հեռանալը:
Սեռական ակտը չի վնասի մայրիկի արգանդում գտնվող փոքրիկին, քանի որ վերջինս պաշտպանված է, իսկ ընկերքն էլ արգանդի վզիկը հերմետիկ է դարձնում և պաշտպանում պտղին բազմապիսի վիրուսներից:
Եթե սեռական հարաբերությունների պատճառով կինն ունենում է արգանդի հարաբերական կծկումներ, ապա անհանգստանալու առիթ չկա. դրանք ժամանակավոր են և անվնաս:
Սակայն կան դեպքեր, երբ անհրաժեշտ է կարգավորել սեռական ակտիվությունը, երբեմն էլ զերծ մնալ սեռական հարաբերություններ ունենալուց` պայմանավորված հղիության ընթացքով:
Ամեն դեպքում, հղիության ժամանակ սեռական հարաբերությունների թույլատրելության մասին ցանկալի է խորհրդակցել գինեկոլոգի հետ` հնարավոր վտանգներից խուսափելու համար:
Կանաց մի մասը հավաստիացնում են, որ սեռական հարաբերության զգացողությունը տարբեր է հղիության ժամանակ: Նրանց մի մասի համար այն ավելի հաճելի է, մի մասի համար` ավելի քիչ:
Հղիության ընթացքում կանանց սեռական օրգաններում արյան շրջանառությունն ավելի ակտիվ է, դրանք հարուստ են արյամբ, ինչի շնորհիվ էլ սեռական հարաբերության ժամանակ զգացողությունը կարող է այլ լինել:
Բացի այդ, սեքի ժամանակ տեղի է ունենում հեշտոցային լիցքաթափում, որը կիկին ավելացնում է հաճույքը:
Մյուս կողմից, սակայն, այս փոփոխությունները կարող են կնոջը անհարմարություն ու անգամ տհաճություն պատճառել: Կինը կարող է զգալ որովայնային մեղմ ցավեր սեռական հարաբերությունների ընթացքում:
Կնոջ կրծքերը հղիության ընթացքում ավելի զգայուն են դառնում, մասնավորապես առաջին եռամսյակում: Սա կարող է կամ հաճելի լինել կանաց կամ ոչ:
Հայտնեք զուգընկերոջը Ձեր անհարմարությունների մասին, եթե անգամ դա մինչ հղիությունը հաճելի է եղել Ձեզ համար:
Փոխեք դիրքերը կամ գտեք հաճույք ստանալու այլ միջոցներ: Փորձեք միասին կարգավորել և գտնել այն դիրքը կամ միջոցը, որը Ձեզ հաճույք կպատճառի:
Հիշեք, որ սեքսից բացի հաճելի կարող է լինել նաև ֆիզիկական մտերմությունը: Եթե սեքսը հաճելի չէ, ապա թույլ տվեք Ձեզ գրկել, համբուրել և գուրգուրել: