Ինչ կարող է ուտել կերակրող մայրը, որպեսզի չգիրանա, բայց եւ էներգիա կուտակի

 

Սնվեք  խելացի

Հավատաք, թե ոչ, դուք հիմա էլ եք սնվում երկուսի համար: Եթե անգամ փոքրիկին չեք կերակրում կրծքով, միեւնույն է, երեխային խնամելու համար պետք է էներգիա կուտակեք:

Բացի այդ, դուք երեւի գիտեք, որ փոքրիկի սննդային նախընտրությունները ձեւավորվում են նաեւ այն կերակուրներով ու մթերքով, որոնցով սնվում է կերակրող մայրիկը: Հետեւաբար չի կարելի անտեսել սեփական սննդացանկը:

Սնվեք խելացի` ընտրելով կանաչեղեն, անյուղ սպիտակուցներ եւ առողջարար ճարպեր:

10 հիանալի մթերք, որոնք էներգիա կհաղորդեն ձեր օրգանիզմին

  1. 12-18 փոքրիկ գազար եւ 4 ճաշի գդալ հումմուս
  2. Երկու ճաշի գդալ նուշ, սեւ չամիչ` խառնած կես  բաժակ վարսակի փաթիլներով
  3. Գետնանուշի բնական կարագով (որում չկա շաքարավազ) պատված դիետիկ թխվածքաբլիթ եւ բանան
  4. Ցածր յուղայնությամբ կաթ կամ լատտե
  5. Անյուղ  պանիր, խնձոր ու տանձ
  6. Լավ եփված 1 հավկիթ, սեւ հաց  եւ  կես բաժակ խաղողի հատիկ
  7. Եգիպտացորեն, նրբաբլիթ` քիչ յուղայնությամբ պանրով, լոլիկի աղցան
  8. Նարինջ եւ մի քանի կտոր հնդկահավի միս
  9. 200 գրամ յոգուրտ` կես բաժակ հատապտուղներով եւ մեկ ճաշի գդալ արեւածաղկի սերմով:
  10. Նեխուրի մի քանի ցողուն` վրան գետնանուշի բնական կարագ