Հղիությունն ազդում է ատամների և լնդերի վիճակի վրա: Որոշ կանանց մոտ լնդերն ուռչում են, ինչպես նաև հավելաճ է նկատվում, ինչը ատամները մաքրելիս արնահոսում է:
Բժշկական տեսանկյունից սա վտանգավոր չէ առողջության համար, սակայն բերանի խոռոչի լորձաթաղանթի վնասվելը կարող է պատճառ դառնալ, որ ինֆեկցիայի հարուցիչներն օրգանիզմ թափանցեն: Ուստի բժիշկները խորհուրդ են տալիս ամեն անգամ սնվելուց հետո բերանը ողողել հակաբորբոքային լուծույթներով` երիցուկի թուրմով կամ պերմանգանատի (մարգանցովկա) թույլ լուծույթով:
Ամերիկացի գիտնականների հետազոտություններով պարզվել է, որ վաղաժամ ծննդաբերությունը կապված է ատամների հիվանդությունների հետ: Հորմոնային դիսբալանսը բերանի խոռոչի արյունահոսությունների պատճառով է առաջանում: Դրա դեմ պայքարելու համար օրգանիզմն արտադրում է մեծ քանակությամբ կենսաբանական ակտիվ նյութեր` պրոստոգլանդիններ և ցիտոկիններ, որոնք էլ արգանդի կծկումներ են առաջացնում. Վիճակագրության համաձայն, հետազոտված հղիների 22 տոկոսը ատամների հետ խնդիրներ է ունեցել, նրանց 9 տոկոսը վաղաժամ է ծննդաբերել` պայմանավորված ատամների վիճակով, իսկ 1 տոկոսն էլ այլ խնդիրների պատճառով է վաղաժամ ծննդաբերություն ունեցել:
Նյութն ըստ baby-plan.ru կայքի