Սեռավարակները կարող են ճակատագրական ազդեցություն ունենալ պտղի վրա

Սեռավարակները միշտ անհրաժեշտ է բուժել, հատկապես եթե կինը հղի է, քանի որ այդ հիվանդությունները կարող ե մինչև անգամ պտղին վնասել:

Սեռական հերպես

Հղիության ժամանակ սովորաբար ի հայտ են գալիս հերպեսի հետևանքները: Վարակը հղիության սկզբնական շրջանում կարող է ինքնաբեր վիժում առաջացնել, երբեմն նաև` պտղի արատներ, իսկ հղիության ավելի ուշ շրջանում վարակը կարող է վաղաժամ ծննդաբերության կամ անհաս երեխայի ծնվելու պատճառ դառնալ: Հավանական է նաև այն վտանգը, որ երեխան նույնպես կարող է ծննդաբերման ժամանակ վարակվել: Բնածին հերպեսով վարակված երեխաների մահացությունը հասնում է 50 տոկոսի:

Հեշտոցի կանդիդոզային բորբոքում

Հեշտոցի այս տեսակի բորբոքումն ավելի հաճախ է հանդիպում: Ճիշտ է, այս վարակը հղիության ընթացքի վրա ծանր ազդեցություն չի ունենում, բայց հղիի համար տհաճություն և անհարմարութուն է առաջացնում: Հեշտոցի բորբոքումը հղիության ժամանակ բուժելը շատ դժվար է և կարող է պահանջել մի քանի կարճատև կամ մեկ երկարատև բուժում (10-14 օր` սովորական 3-7 օրվա փոխարեն): Բուժման ժամանակ կիրառվող քսուքները պետք է ընտրվեն բժշկի կողմից և պետք է լինեն անվտանգ հղիների համար: Տղամարդու բուժումն այս դեպքում պարտադիր չէ: Բայց պետք է հաշվի առնել, որ երեխան ծննդաբերության ժամանակ կարող է վարակվել կաթնասնկախտով:

Կոլպիտ

Այս հիվանդությունը հղիության վրա ծանր ազդեցություն չի ունենում, բայց բուժման գործը բարդանում է այն պատճառով, որ բուժման լավագույն միջոցները` մետոնիդազոլ, պոլիժինակս, կլիոն-ճ, հղիության առաջին եռամսյակում չի կարելի գործածել: Հղիության ավելի ուշ շրջանում ևս այս դեղամիջոցների կիրառումը վիճարկելի է:

 

Շարունակելի