Հղիությունը և սննդամթերքի ընտրությունը

Հղիության ժամանակ՝ ձեր և ձեր երեխայի առողջության պաշտպանությունը, ճիշտ սննդամթերքի ընտրությունը կարևոր գործոն է: Սա վերաբերում է ոչ միայն սննդամթերքի տեսակի և քանակի, այլ նաև դրանց ճիշտ բալանսավորման մասին:

Ինչից սկսել 

Հիշեք, որ որոշ սննդամթերքներ ունեն բարձր կալորիականություն ու պարունակում են շատ ճարպ, խոլեստերին, շաքար և աղ: Այս խմբին պատկանում են կարագը, մարգարինը, խոզաճարպը, շոկոլադը, հրուշակեղենը, տորթերը ու պաղպաղակը: Եթե կարող եք, փորձեք կենդանական յուղերը փոխարինել բուսական յուղերով՝ օրինակ՝ ձիթապտղի, եգիպտացորենի կամ արևածաղկի՝ ապահովելու առողջ ու բնական մթերքների ընդունումը: Իսկ եթե ամբողջությամբ փոխարինելն անհնար է, խնդրում ենք պարզապես նվազեցնել այդ տեսակի մթերքների սպառուման քանակը:

Քաղցրը ու գազավորված ըմպելիքները

Պետք է խուսափել գազավորված, շաքար պարունակող, ինչպես նաև կոլայի տիպի ըմպելիքներից: Ճիշտ սննդակարգի ձևավորման մեջ իր բաժինն ունի նաև քաղցրեղենի և հրուշակեղենի սահմանափակումը։ Այն  կարելի է օգտագործել ոչ հաճախ, քան շաբաթը մեկ անգամ:

Յոդի կարևորությունը

Հայաստանում աճեցվող մրգերն ու բանջարեղենը պարունակում են շատ քիչ քանակությամբ յոդ, ուստի այս կարևոր հանքանյութը ստանում ենք հիմնականում յոդացված աղի միջոցով: Յոդն անհրաժեշտ է պտղի նորմալ ձևավորման, նյարդային համակարգի, ինչպես նաև ֆիզիկական ու մտավոր զարգացումն ապահովելու համար:  Աշխատե՛ք օգտագործել միմիայն յոդացված աղ, որպեսզի Դուք և հատկապես Ձեր երեխան ստանաք բավարար քանակությամբ յոդ հղիության և կրծքով կերակրելու շրջանում:

Վիտամին D-ի դերը

Վիտամին D-ն նախատեսված է ոսկրագոյացման, ռախիտի կանխարգելման, ատամների և ոսկրերի առողջության համար: Այս վիտամինը առաջանում է մաշկում արևի լույսի ազդեցության միջոցով, ուստի շատ կարևոր է շատ ժամանակ անցկացնել դրսում, հատկապես արևոտ օրերին: Կարող եք նաեւ ձեր սննդի մեջ ավելացնել վիտամին D-ով հարուստ սննդամթերք՝ ճարպոտ ձուկը, ձուն, կարագը կամ լյարդը:

Հեղուկների ընդունումը

Այս ամենի հետ ամենակարևոր բաղադրիչներից մեկը ջուրըն է: Օրվա ընթացքում անհրաժեշտ է  խմել առնվազն 6-8 բաժակ ջուր՝ ապահովելու բավարար ջրային հավասարությունը: Իսկ կրծքով կերակրող մայրերի պարագայում անհրաժեշտ է խմել այնքան ջուր, որպեսզի ծարավի զգացողություն չունենան: