Կերակրող մոր խնամքը. ի՞նչ է կարելի և ի՞նչ չի կարելի-մաս 3

 

Կարո՞ղ է  արդյոք կերակրող մայրը արևայրուք ընդունել

Կերակրող մայրերին խորհուրդ չի տրվում գտնվել արևի տակ՝ չօգտագործելով բարձր պաշտպանական շեմով,

ուլտրամանուշակագույն ճառագայթներից պաշտպանող հատուկ արևային քսուք, կամ այցելել սոլյարի՝ չծածկելով պտուկները և հարպտկային հատվածը, քանի որ այրվածքներն այդ հատվածներում թե ցավոտ են և թե վտանգավոր:

Կարելի է այցելել  ծովափ և ընդունել արևայրուք, սակայն միայն անվտանգ ժամերին։ Հատկապես պետք է խուսափել արևայրուք ընդունելուց  12.00-16.00-ն ընկած ժամանակահատվածում։ Կարելի է հաճախել սոլյարի, սակայն չափավոր՝ չմոռանալով ռիսկերի մասին (մաշկի քաղցկեղի խթանում և վաղաժամ կնճիռների առաջացում):

Սպորտը և կերակրող մայրը

Օրգանիզմը գերծանրաբեռնելու արդյունքում, հնարավոր է, բացասական անդրադարձ լինի թե ընդհանուր ինքնազգացողության և թե կաթի որակի վրա (մկաններն արտազատում են կաթնաթթու):

Կարելի է բժշկի հետ խորհրդակցել և նրա հետ համաձայնեցված վարժություններ կատարել, որոնք կամրացնեն առողջությունը և բացասաբար չեն անդրադառնա կաթնարտադրության վրա:

Մազահեռացում

Անցանկալի մազերի հեռացման հակացուցումներ չկան։

Շարունակելի

 

Նյութն ըստ mamaexpert.ru կայքի