Կերակրող մայրերի շրջանում կա տարածված կարծիք, որ կաթնարտադրությունը դադարեցնելու համար պետք է կապել կուրծքը: Շատ վտանգավոր մոլորություն է:
ԻՐԱԿԱՆՈՒՄ և ոչ մի պարագայում չի կարելի կապել կուրծքը: Դա խորհուրդ չի տրվում ոչ միայն կերակրող, այլև չկերակրող կանանց: Թեորիան, թե բինտով ճնշված կրծքագեղձերը պարզապես զրկվում են կաթի համար նախատեսված, այսպես կոչված, տարածքից, ինչի արդյունքում`կաթնարտադրությունը նվազում է, սխալ է և անգամ վտանգավոր: Բժիշկները վաղուց ապացուցել են կաթնարտադրության կապը երեխայի`կաթի պահանջի հետ, որը կարգավորվում է այդ պրոցեսի հորմոնալ վերահսկմամբ: Մասնագետները պնդում են`կուրծքը կապելով` ոչ թե քիչ կաթ կարտադրվի, այլ կվնասվեն կաթնածորանները, ինչի արդյունքում, հնարավոր է, մաստիտ առաջանա: ՌԴ Կրծքով կերակրման խորհրդատուների ասոցիացիայի անդամ Օլգա Ռուդնևան նշում է, որ կուրծքը կապելով՝ այն կենթարկեք տրավմայի: Բավական է 1-2 շաբաթ նվազեցնել կրծքով կերակրման հաճախակիությունն ու տևողությունը, ինչի հետևանքով համապատասխան ազդակ կուղարկվի ուղեղին, որ կաթը, այսպես ասած, չի սպառվում, և պետք չէ արտադրել: Եվս մի հակափաստարկ կուրծքը կապելու օգտակարության թեզին. այդպես կարող եք անդառնալիորեն փոխել կրծքի ձևը: Այնպես որ մի հետևեք տարածված, բայց հիմնականում սխալ խորհուրդներին:
Աղբյուրը`woman.ru