Դեռատի բրիտանուհի Լյուիս Վուդսը բոլորովին էլ հեքիաթում չէ այն ժամանակից, երբ նրա մոտ Քլեյն-Լեւինի սինդրոմ հայտնվեց, որն ավելի հայտնի է «քնած գեղեցկուհու սինդրոմ»:
Լյուիսը տառապում է հազվագյուտ նյարդաբանական խանգարմամբ, որի դեպքում կարող է քնել մի քանի օր շարունակ` արթնանալով միայն ֆիզիկական կարիքները հոգալու համար: Բայց այդ ժամանակ նա չի վերահսկում իր գործողությունները:
Նրա ամենաերկար քունը ձգվել է 44 օր: Նա քնել է գրեթե օրական 24 ժամ: Նրա այցերը խոհանոց ուղեկցվել են տարօրինակ
Նրա հիվանդությունը փոխել է ողջ կյանքը: Լյուիս Վուդսը գերազանցիկ է եղել դպրոցում, զբաղվել բասկետբոլով, իսկ այժմ առաջադիմությունը նվազել է, սպորտային կարիերան ստիպված է եղել լքել: Այժմ նա շուրջօրյա հսկողության կարիք ունի: