Հայաստանի Հանրապետության պատվաստումների ազգային օրացույցի համաձայն հանրապետությունում պատվաստումներով կանխվող (կառավարելի) հիվանդությունները 11-ն են` տուբերկուլոզ, հեպատիտ Բ, դիֆթերիա, կապույտ հազ, փայտացում, պոլիոմիելիտ, ռոտավիրուսային և հեմոֆիլուսային Բ վարակներ, կարմրուկ, կարմրախտ, խոզուկ: Այդ հիվանդությունների դեմ հանրապետությունում կիրառվում են միայն Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից որակավորում ստացած եվրոպական
Պատվաստումների շնորհիվ մեր հանրապետությունում չեն գրանցվում այնպիսի ծանր վարակիչ հիվանդություններ, ինչպիսիք են կայուն հաշմանդամություն առաջացնող պոլիոմիելիտը, գրեթե միշտ մահվան ելքով ավարտվող դիֆթերիա և փայտացում հիվանդությունները, զանազան բարդությունների պատճառ հանդիսացող կարմրուկը և կարմրախտը, լյարդի քաղցկեղի հանգեցնող հեպատիտ Բ-ն (վերջինս` միայն երեխաների շրջանում): Պատվաստումներով կառավարվող մյուս հիվանդությունները գրանցվում են հատ ու կենտ` չպատվաստված կամ թերի պատվաստվածների մոտ:
Հանրապետության ծննդատներում նորածիններին կյանքի առաջին 24-48 ժամվա ընթացքում կատարվում են պատվաստումներ հեպատիտ Բ-ի և տուբերկուլոզի (ԲՑԺ) դեմ: Նշված ժամկետը նպատակային է և հիմնավորված: Բարձր հիվանդացություն ունեցող երկրներին առաջարկվում է ԲՑԺ պատվաստումը կատարել որքան հնարավոր է շուտ` մինչև հարուցչի հետ նորածնի շփումը: ԲՑԺ պատվաստումները երեխաների շրջանում կանխարգելում են տուբերկուլոզի հատկապես ծանր ձևերի` տուբերկուլոզային մենինգիտի և տարածուն տուբերկուլոզի առաջացումը, որոնց արդյունքում զարգանում են ծանր բարդություններ, այդ թվում` հաշմանդամություն, մահ: Հարուցչի գենային կառուցվածքի փոփոխությունների արդյունքում տարիների ընթացքում նվազել է պատվաստանյութի պաշտպանիչ հատկությունը: Սա է պատճառը, որ խնդիր է դրվել ստեղծել տուբերկուլոզի կանխարգելման համար առավել արդյունավետ և բարձր ակտիվությամբ նոր պատվաստանյութ:
Հայաստանի Հանրապետությունում ներկայումս նորածինների տուբերկուլոզի դեմ պատվաստումների համար օգտագործվում է դանիական արտադրության ԲՑԺ պատվաստանյութը, որը կիրառվում է նաև Արևմտյան Եվրոպայի երկրներում: Ինչպես բոլոր պատվաստումների, այնպես էլ ԲՑԺ-ի պատվաստման արդյունքում կարող են լինել սպասելի ռեակցիաներ: Առավել հաճախ հանդիպում է տեղային բորբոքային ռեակցիան, որն առանց որևէ միջամտության ավարտվում է սպիացմամբ: ԲՑԺ պատվաստումից հետո հազվադեպ կարող է զարգանալ սրսկման տեղին հարակից ավշային հանգույցի մեծացում (լիմֆադենիտ)` պայմանավորված պատվաստված երեխայի իմուն համակարգի առանձնահատկություններով, մասնավորապես` տուբերկուլոզի հարուցչի նկատմամբ բնածին ոչ բավարար պաշտպանվածությամբ: Առավել ևս այս երեխաների մոտ տուբերկուլոզով վարակվելու հավանականությունը շատ բարձր է և վարակվելու դեպքում հիվանդությունը շատ ծանր կլինիկական ընթացք է ստանում: Այդ իսկ պատճառով նման երեխաների շրջանում պատվաստումների իրականացումն առաջնահերթ պահանջ է դառնում, քանի որ պատվաստման շնորհիվ նրանց մոտ կանխվում է ծանր կլինիկական ընթացքով տուբեկուլոզի առաջացումը:
ԲՑԺ հետպատվաստումային ավշային հանգույցի մեծացումը որոշ դեպքերում կարող է բարդանալ թարախային բորբոքմամբ (թարախային լիմֆադենիտ), որը համաձայն միջազգային վիճակագրության, հանդիպում է 1000 պատվաստվածից մեկի մոտ: Առողջապահության նախարարությունից հաղորդում են, որ Հայաստանի Հանրապետությունում դանիական հակատուբերկուլոզային պատվաստանյութով իրականացվել է մոտ 30 000 նորածնի պատվաստում, որից հետպատվաստումային թարախային բորբոքմամբ ավշային հանգույցի մեծացում գրանցվել է ընդամենը 12 երեխայի մոտ: ԲՑԺ հետպատվաստումային բորբոքային ռեակցիան տուբերկուլոզ հիվանդություն չէ: Նման դեպքերում կատարվում է նույն բուժումը, ինչպես տարվում է տուբերկուլոզով հիվանդի հետ սերտ շփում ունեցող անձանց շրջանում` տուբերկուլոզի ակտիվ ձևերի զարգացումը կանխելու նպատակով:
ՀՀ առողջապահության նախարարությունը կոչ է անում բոլոր մայրերին` երեխաներին պատվաստել ազգային օրացույցին համապատասխան` նրանց վարակիչ հիվանդություններից