«Փոքրիկ սանտաների» անակնկալը մայրիկներին. լուսանկարներ

Արդեն քանի տարի է՝ մինչև  Ամանորը «Շենգավիթ» ԲԿ-ում ծնված փոքրիկները  մայրիկներին առաջին անգամ այցելում են «փոքրիկ սանտայի» հագուստով:

Այս տարի ևս բացառություն չէր և ամանորի հրաշքը կրկին «Շենգավիթ»  ԲԿ-ում էր:

Անակնկալը հուզմունքով ընդունեցին թե՛ նորաթուխ մայրիկները և թե՛ հայրիկները, իսկ փոքրիկ «ձմեռ պապիկները» տոնական տրամադրություն ստեղծեցին «Շենգավիթ» բժշկական կենտրոնում: 

Ցանկանում ենք, որ կատարվեն բոլորի նվիրական երազանքները, մաղթում ենք, որ բոլորի տներում լսվեն մանկական ճիչեր:

«Շենգավիթ» բժշկական կենտրոնի տնօրինությունը և բուժանձնակազմը շնորհավորում է բոլորի Ամանորն ու Սուրբ ծնունդը, մաղթում բոլոր նորածիններին առողջ, խաղաղ ու բարեկեցիկ մանկություն:


Շնորհավոր Ամանոր և Սուրբ ծնունդ: