Մեծ Բրիտանիայում ծնողներին թույլ կտան կիսել ֆիզարձակուրդը

Մեծ Բրիտանիայում ուժի մեջ է մտել նոր օրենք, որը թույլ է տալիս ծնողներին՝ երեխայի ծնվելուց կամ երեխա որդեգրելուց հետո կիսել դեկրետային արձակուրդը: Ինչպես գրում է Euromag-ը, 285 000 աշխատող զույգ իրավունք է ստացել իրենց միջև կիսել  հղիության կամ որդեգրման ժամանակ տրվող արձակուրդը:

Ներկայում  նորաթուխ մայրիկները երկու շաբաթ արձակուրդ են վերցնում երեխայի ծննդից հետո: Նոր օրինագիծը հնարավորություն կտա ծնողներին՝ կիսել 50 շաբաթվա արձակուրդը և 37 շաբաթվա վճարումները` ներառյալ այդ երկու շաբաթը:

 

Աղբյուրը՝ tert.am